...

Մեկը բացակայում է

Մեկը բացակայում է

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակն է, ինչի առթիվ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին, ներկա գործիչները շնորհավորական ուղերձներ են հղել: Որոշեցինք մի հատ մոնիտորինգ անել, տեսնենք՝ ով, ոնց է շնորհավորել:

  • Նիկոլ Փաշինյան. Շնորհավորական ուղերձում 10 անգամ օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ոչ մի անգամ՝ Արցախը: Մենակ մի տեղ նշվել է Արցախյան պատերազմ արտահայտություն: Չկա նաև «շնորհավորել» բառը: Հիշատակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը:
  • Ալեն Սիմոնյան. Տեղը տեղին շնորհավորել է: Եվ Արցախի Հանրապետության մասին է հիշատակել, և շնորհավորել է իր արցախցի գործընկերոջը: Բան չես կարող ասել:
  • Սերժ Սարգսյան. Վերջինիս ուղերձը չի կարելի շնորհավորական համարել, քանի որ, ինչպես ինքն է գրել, շնորհավորելու օր չէ, ինչպես՝ տարիներ առաջ: Մնացածը ստանդարտ է. քննադատվել է գործող իշխանությունը, հայտարարել է, որ շարունակելու են պայքարը՝ Արցախի ու Հայաստանի համար:
  • Արթուր Վանեցյան. «Հայրենիք» կուսակցության նախագահը փոքր ստատուս է գրել, լուսանկար է հրապարակել, որտեղ Արցախում հայտնի ծառի մոտ է: Լակոնիկ, նորմալ, նույնիսկ ոգևորող շնորհավորական ուղերձ է՝ առանց երկար-բարակ լոլոների: 
  • Ռոբերտ Քոչարյան. Չի շնորհավորել: Մենք չգտանք նրա որևէ ուղերձ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ