...

Թիմ չի, մուրազ է

Թիմ չի, մուրազ է

«Գիտակցելով ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը, նախաձեռնում ենք ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց».

Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Ալբերտ Բաղդասարյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան:

«ՉԻ». Ինչպիսի աստղաբույլ, այսպիսի հավաքականներին անվանում են «Դրիմ թիմ»: Հավաքականի խոցելի հատվածն այն է, որ հանդես են գալիս 9 հոգով: Մյուս կողմից՝ նրանք այնքան ուժեղ են, որ անգամ 2 խաղացողի բացակայության պայմաններում կպատռեն ցանկացած թիմի: Բացի այդ, Խզմալյանի բողոքի ակցիաներին ինքը միայնակ չի մասնակցում, կան ևս երկուսը, որ օտար պետությունների դրոշներ են պահում, անհրաժեշտության դեպքում նրանց էլ կարելի է խաղացնել:

Մի փոքր մտահոգություն է առաջացնում հավաքականի միջին տարիքը, բայց, ինչպես ասում են, «профессионализм не пропьешь»: 

Մնում է մի կարգին մարզիչ գտնվի, որպեսզի թիմի ներքին կայունությունը երբեք չտուժի: Ախր, շատ տարբեր կենսափորձ ու հետագիծ ունեցող մարդիկ են հավաքվել մի հարկի տակ: 

Օրինակ՝ սփյուռքից Հայաստան ներգաղթած և Արցախյան ազատամարտին մասնակցած Սեֆիլյանի համար հնարավոր է երբեմն դիսկոմֆորտ առաջանա Պապյանի հետ նույն մարզաշապիկը կրելը: Սեֆիլյանը կարող է հիշել, որ երբ ինքը ներգաղթում էր Հայաստան՝ մասնակցելու ազատամարտին, ճիշտ նույն ժամանակ Պապյանը Հայաստանից հանում էր որդիներին, որպեսզի նրանք չծառայեն:

Ամեն դեպքում, թիմին սպասում են մի շարք վճռական հանդիպումներ: Հուսով ենք, երբ նրանք կորոշեն անակնկալ կերպով հայտնվել ռուսական ռազմաբազայում և այնտեղ ընկերական հանդիպում անցկացնել, չեն պարզի, որ Չուգասզյանը հերթական անգամ անհետացել է:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ