...

Շանսը մեր կողմից

Շանսը մեր կողմից

ԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Կա հնարավորություն առանց պատերազմի Շուշին, Քարվաճառը, Հադրութը հետ բերել, սակայն այս հնարավորությունը պիտի մեր ժողովուրդը տա գիտակից, սրտացավ մարդկանց»։

«ՉԻ». Մի րոպե, եթե առանց պատերազմի Շուշին, Քարվաճառը, Հադրութը հետ բերելու հնարավորություն կա, էլ ինչո՞ւ ենք դրանով սահմանափակվում: 

Ձեռի հետ էլ կարելի է առանց պատերազմի հետ բերել Գետաշենը, Շահումյանը, Թալիշը, Քուռ-Արաքսյան հովիտը:

Իսկ եթե դիմենք Արա Պապյանին, որ սեյֆից հանի Վիլսոնի քարտեզն ու իրավարար ինչ-որ վճիռների պատճենները, կարելի է արդեն զբաղվել նաև Արևմտյան Հայաստանը հետ բերելով: Մի քիչ մասշտաբային պետք է գործին կպնել:

Մի խոսքով, եկեք մեր հողերը՝ պապական, հայրենական, պատմական, առանց պատերազմի վերադարձնելու հնարավորություն տանք այս չափից դուրս գիտակից մարդկանց: Մի բան գիտեն, որ ասում են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ