...

Լայքապետությունից՝ դեպի լաչառապետություն

Լայքապետությունից՝ դեպի լաչառապետություն

Բլդո´ւխ

Հա, լավ, լավ, շատ մի տանջվեք. Լևոնը, Ռոբերտն ու Սերժը վլաստը չեն վերցնում: Հանգստացեք, վայ: Եթե վատ զգացողություններ ունեք, պահեք Հայաստանի, Արցախի, սահմանների, տարածքների, մեր ապագայի համար: Ապագա կա, ապագա: 

Շաբաթն ավարտվում է, զբաղվեք դրսից հայերին, ռուսներին և ադրբեջանցիներին դիմավորելով: Ռուսներն ու հայերը «Զվարթնոց» օդանավակայանով են Հայաստան մտնում, ադրբեջանցիները՝ մի քիչ ավելի հեռավոր տեղերից: 

Սպազմալգոնը ջրի մեջ բացում եք, հետը խառնում եք Նեմիսիլ, խմում եք, վրայից մի կոճակ Տեմպալգին եք կուլ տալիս, միանգամից հանգստանում եք, փարատվում են ձեր բոլոր կասկածները, որ հեսա ռուսները եսիմ ինչ կանեն՝ Ռոբերտով, բանով: 

Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը Նյու-Յորքում գնդակը փոխանցեց Ալիևի դաշտը: Քարտեզը միանգամից շպրտեց երեսին, ասաց՝ դե տղա ես, մի հատ ցույց տու քո սահմանները: Ադրբեջանը նման լաչառության չէր սպասում: 

Պալատականներ N6

Ընդհանրապես, վերջին երկու ամսում մեր երկրում հաստատվել է լաչառապետություն: Լայքապետությունն ավարտվեց: 

Ով հասնում, լեզվին է տալիս, իրեն երևակայում է: Մեկը զոհված զինվորների ծնողներին է տշելով հեռացնում Եռաբլուրից, մյուսը հայտարարում է, թե 18 տարեկան տղաներն այլևս ծնողներին չեն պատկանում, երրորդը՝ թե բա զոհված զինվորների ծնողները պետք է երջանիկ լինեն, որ իշխանությունները լայաղ են անում նրանց հիշել, մի երկու լավ խոսք ասել:

Նահանջի տեղ ընդհանրապես չեն թողնում: Հավերժ չեք, մի օր էլ ձեզ են փոխարինելու, էդ ձեր սաղ ասածները հերթով ձեր դեմն են դնելու: Ձեր լայքերին չեն նայելու: Ոչ էլ գժի թուղթը կօգնի:

Լակելու լաքեյները

Լոսի ու Կանադայի ռեստորաններից լավ լուրեր են գալիս. բևեռականները երևի մի քիչ վիսկին «պերեբոր» են արել, իրենց տարհանել են ռեստորաններից, սրանք էլ բռնել, շուխուր են գցել, թե ոչ թե մեզ, այլ՝ նոյեմբերյանցիներին են տարհանել: Էնքան խմած են եղել, որ սթափարանի դուռը սկսել են ջարդել, թե բա՝ ոստիկանության գունդ ենք գրավում: 

Ստիպված սրանց հատուկ ժիլետներ են հագցրել, տարել սթափարանի Քուռ-Արաքսյան բաժին: Հիմա Հայկ Մարտիրոսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը պիտի ահագին պրոցեդուրաներ անցնեն, մի քիչ լավանան, տեղափոխվեն Նժդեհի բաժին: Ըստ մեր հավաստի աղբյուրների, հենց հիմա նրանց մշակում են ցնցուղով: 

Ծանր դեպք է

Վա՜... այ մարդ, ասացինք չէ, էլի, նետ... նախկինները չեն վերադառնում: Եթե, իհարկե, Հայկ Մարությանը նախկին չէ: Բայց նրան ո՞վ է թողնում հետ գա: Հենա, Երևանի նորանշանակ գորշ ՓՈՂքաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն ասել է, որ Հայկոն մի 40 միլիարդի կերել է, յուրացրել է, փոշիացրել է, էդ փողերով Արագածոտնի մարզում ինչ-որ 10 հեկտար հող է գնել, գցել է Ավինյանի մոր ջեբը: Քնեք, Հայկոն չի գալու:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ