...

Թավիշի կոռուպցիոն սողանցքները

Թավիշի կոռուպցիոն սողանցքները

Այստեղ այսօր պիտի ՉԳՐԵՆՔ` Ահնիձոր գյուղի դպրոցի խորհուրդը իր շնորհակալությունն է հայտնում փոխվարչապետ Ավինյանին ճիշտ ընտրություն կատարելու և դպրոցի ճակատագիրը բանսարկու, տգետ գորշություններին ՉՀԱՆՁՆԵԼՈՒ համար: Չենք գրել, քանզի դպրոցի խորհուրդն է այդ ճիշտ ընտրությունը կատարել, իսկ մենք այդ ճիշտ ընտրությունը կատարել ենք՝ հրապարակելով տեղի ունեցող այլանդակությունը: Այո, վերջում ստորագրել է Ավինյանը: Ճիշտ է կողմնորոշվել և ստորագրել:

Տեսեք` ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ անհամատեղելի է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ:

Այստեղ պիտի ՉԳՐԵՆՔ` Վարդգես Գասպարին արդեն երկու ամիս է մանրամասնորեն կոռուպցիոն սխեմայի մասին է հայտնում ՊԵԿ-ի մաքսատան աշխատանքում` դոլարով միլիոնանոց սխեմա` թե` ամեն ինչ շատ լավ է ու անկաշառ մաքսատանը բացի մի բանից` թույլտվությունը կուզեն տասը րոպեից կտան, կուզեն` տասն օրից, կուզեն` տասն ամսից: Օրենսդրական սողանցք են թողել ու հրաշալի օգտվում են` օրական դոլարով միլիոն դիզելու սողանցք ունեն: Մեր տեղեկությամբ հաջողակ ու պրոֆեսիոնալ ինժեներ-բիզնեսմեն Գասպարին վերջապես հնարավորություն ունի պառկելու փոխարեն գործնական առաջարկ-բողոքով փոխել մեր երկիրը` ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ: Եվ բղավում է արդեն երկու-երեք ամիս: Նիկոլն ու ընկ-ը լուռ են: Իրենց ներհատուկ` իմաստունի լռությամբ: Վաղը, երբ այս հարցը լուծվի վերջապես մենք ԴԱՐՁՅԱԼ ՉԵՆՔ ԳՐԻ` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Ավինյանին, կամ Փաշինյանին` հարցը լուծեցին: Ո՛չ: Հարցը դարձյալ Գասպարին, մենք` քաղաքացիներս կլինենք լուծած` սեփական ստորագրությամբ: Իրենք իրենց գործն են անում ու պարտավոր են անել և երբ չեն անում` պարտավորեցնում ենք:

ԿԳՄՍՆ-ը մի անհեթեթ ու անտրամաբանական բան է արել` ընդունելության քննությունները տապալել է այնպես, որ հայտերը լրացրած բարձր առաջադիմության տեր դիմորդները` քանի որ իրենց հայտերում առկա առաջին հայտով չեն անցել` ոչ մի հայտով չեն անցել և 17-18 միավոր ստացած դիմորդը չի ընդունվել որևէ ԲՈՒՀ, իսկ 7-8 միավոր ստացածը ընդունվել է: Հույս ենք հայտնում, որ սա ոչ թե ժողովրդավարության և արդարության մասին նախարար Ա. Հարությունյանի հերթական պատկերացման պատճառով է տեղի ունեցել, այլ կարգը որոշող հանձնախմբի անտրամաբանականության: Եվ, այո, վաղը խնդիրը շտկվելու է, և քաղաքացին շնորհակալություն չի հայտնելու սայթաքումը վերացնողներին: ԵՎ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՐԵԼՈՒ այդ չհայտնած շնորհակալության մասին:

Վարագ Սիսեռյան անուն-ազգանունով պաշտոնյան` փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարը, վատթար սովորություն ունի շաբաթը մեկ-երկու անգամ հանրությանը հակագրոհել` ի պաշտպանություն Ֆիրդուսի, Կոնդի, Ֆիզիկայի քաղաքի, Ալեքսանդրապոլի ոչնչա էէէ կառուցապատման ներդրումային փայլուն ծրագրերի և հակագրոհները, որոնց ժամանակ ինքը մենակ չէ-մենակ չէ-մենակ չէ` կողքին Հայկ քաղաքապետ ու Մեսչյան ճարտարապետ ունի, քաղաքի ավագանու մեծամասնություն ունի, մեջքին` Ավինյան ունի, մեջքի մեջքին ներդրողներ ունի` որոնք և ուզում են քանդել և դրանք ոչ այլոք են, քան Ռոբ Մարդասպանը, Սերժ Թարս Խիարը, Դավիթ հրաշամանուկ Հարությունյանն ու իր եղբայրները:

Երբ հեղափոխական Սիսեռյանը վերջապես հրապարակի, թե ովքեր են ներդրողները` ավելի հստակ կտարանջատենք նաև մենք թարսը խիարից, Մարդասպանին հրաշամանուկից և եղբորը` եղբորից: Իսկ առայժմ Սիսեռյանը կռիվ է տալիս հանուն Ֆիրդուսի ոչնչացման և դա բացատրում, հիմնավորում է ոչ թե օրենքով և ՀՀ
սահմանադրությամբ, ոչ թե քաղաքաշինության հիմունքներով կամ պատմամշակութային արժեքներով, այլ մի և միակ պարզ ձևակերպմամբ. մենք չենք համարում: Այսինքն` մենք` թագավորն ապրած կենա-ն այսպես ենք համարում, իսկ այնպես չենք համարում: Էսքան բան. չկա որևէ այլ բան ու գաղափար, քան «մենք»-ի
կամարտահայտումը: Էստեղ արդեն ոչ թե կեղծ սահմանադրության կամ օրենսդրական դաշտի վերանայման ու փոփոխության մասին է խոսքը, այլ այսպիսի տգիտությամբ օժտված, այս բնույթի ու կարգի մարդկանց բացառման, հեռացման:

Մենք կարող ենք, կարող ենք, կարող ենք այլ օրինակներ էլ բերել՝ Ամուլսարից մինչև Ստեփանավան: Բայց մեծ բան չի փոխվի դրանից. միևնույն է, հիմնական և խորքային եզրահանգումը մեկն է լինելու. Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է` համակարգը դիմադրում է, նա կամ ձևանում է, որ պատկերացում չունի, կամ էլ իրոք չունի պատկերացում` համակարգն ով է կամ ինչ է և ինչպես: Նա չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, որ համակարգը վաղուց հենց ինքն է, Ավինյանն է, Հարությունյանն է, ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԱԺ-ն են Ապրիորի ու աբստրակտ
չէ էդ անտերը: Հերիք է ձևեր թափեք: Ու եթե մեր բանակը հաղթող է` դա էլ է համակարգը, եթե Պապիկյանը որակյալ ասֆալտ փռող է` դա էլ: Ու եթե պատասխանատու ես Պապիկյանի ու ՀՀ ՊՆ-ի համար, ինչպես որ նրանք են քեզ համար ու քո առաջ պատասխանատու, ապա մնացածների համար` բաշիբոզուկ լինեն, թե առաքինի` նույն սկզբունքն է գործում: Ու եթե պատասխանատվություն ես վերցրել Սերժ-Հրայր կեղծ սահմանադրության և օրենսդրության համար` թե բա լավն են, վատը չեն, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՍ երեք օրը մեկ քննադատել այդ օրենսդրությունն ու սահմանադրությունը` տեր եղիր` կառավարիր այդպես, ոչ թե տակից դուրս փախիր
ու արդարացումներ փնտրիր:

Ի դեպ` սփոփեմ ձեզ, ՀՀ կառավարություն. ես հրաշալի հասկանում եմ ու ամեն օր երեսներովդ եմ տալու այն, որ Սիսեռյանն ի պաշտոնե ոչ մի պատասխանատվություն չունի, չի կարող ունենալ և կամ ստանձնել կողմ կամ ընդդեմ Ֆիրդուսի` ԶՐՈ է նրա պատասխանատվությունն ի պաշտոնե` դրա համար էլ համակարգը` ԴՈՒՔ, նրան իմպլեմենտացրել է/եք այս խնդիրներին` հարց լուծի կամ չլուծի` թռնի կամ թռցնեք: Եվ այո, անչափ գոհ ենք ու շնորհակալ, բայց դարձյալ ՉԵՆՔ ԳՐԵԼՈՒ Աշոտ Բլեյանին բերման ենթարկելուց հետո ներողություն հայցելու ձեր ռեվերանսները. դուք ձեզ արդեն իսկ գերազանցում ենք` էդ էլ որ չգրենք` կփայլատակեք:

Հակոբ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ