...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Ադրբեջանցիներից խլած «Վիլիսով» գնում է գործի: «Վատ չի, վատ չի, ահագին մարդ դիմակով է, մանրից սովորում են»,- նայելով փողոցներին, մտածում է ինքը: Մեկ էլ տեսնում է, որ ոստիկանները մի տղամարդու ձեռ ու ոտից բռնած, քարշ են տալիս: «Մի հատ ստոպ տու»,- ասում է վարորդին ու դուրս գալիս ավտոյից: «Ի՞նչ է պատահել»,- հարցնում է ոստիկաններին:

«Պրն վարչապետ, այս քաղաքացին ամեն օր հարձակվում է մարդկանց վրա, պահանջում, որ դիմակ չկրեն, իբր մեջը չիպ կա»,- պատասխանում է ոստիկաններից մեկը: Ինքը նայում, տեսնում է՝ Գևորգ Պետրոսյանն է: «Բաց թողեք, հիվանդ տղա է, ճանաչում եմ, ծանոթ բժշկի մոտ ուղարկեցի, ասաց՝ անհույս է»:

Շարունակում է ճամփեն, զանգում են: Հեռախոսին է նայում, զարմանում. Ծառուկյանն է. «Բարև ձեզ, պրն վարչապետ, հաշվի առնելով սրված իրավիճակը, այս պահից սկսած համապատասխան զորակցությունս եմ հայտնում իշխանությանը»:

«Գագո, բայց շատ եխիդնի մարդ դուրս եկար, քո արածը քեզ դուր եկա՞վ»,- զայրացած հարցնում է ինքը:

«Պրն վարչապետ, սաղ էդ Վանեցյանն էր մեղավոր: Թթվեց ականջիս, թե բա Մոսկվայից մի քանի հատ դաբրո է բերել, սաղ հարցերը լուծել ա, մնում է, որ ես համապատասխան պադձերժկա անեմ իրան: Յեքյա փող էլ տվեցի դրան, հավայի կորավ, գնաց»,- հոգոց հանելով ասում է Ծառուկյանը:

«Քեզ վերջին շանսն եմ տալիս: Մի տարի տանդ ինքնամեկուսացվի, Նառային էլ ասա, թող սուս մնա»,- կարգադրում է ինքն ու շարունակում ճամփեն:

Բացում է ֆեյսբուքը, կարդում լրահոսը: Ընտանեկան մի անաչառ լրատվամիջոց գրել է. «Հավաստի տեղեկությունների համաձայն, այս գիշեր Չինարի գյուղի մոտ գտնվող N785984/5 զորամասի 45 և 64 հենակետերից մեր զինվորները ժամը 02:30 րոպեից շարժվելու են դեպի Ղարադաշի բարձունքներ, այնտեղ դիվերսիոն գործողություն իրականացնեն, բարձունքները ազատագրեն»: 

«Հազար էլ էդ տղուն ասի, մարդու չասես, աչքիս, տանը պատմել է»,- ջղայնանում է ինքը: 

Հասնում է գործի տեղ: Մուտքի մոտ Տիգրան Ավինյանը ջերմաչափը դնում է ճակատին, ստուգում, տաքություն չկա, ներս է թողնում: Երկրորդ հարկում տեսնում է, Արայիկ Հարությունյանը Հայ Եկեղեցու պատմության գիրքը բացած, տեղակալին ինչ-որ բան է բացատրում: «Այ, էս հատվածը, 24-49 էջերը, թող մնա... Էս գլուխը լրիվ հանում ես... Չէ, սա թող մնա, բայց ահագին կրճատի... Կաթողիկոսի մասը պահի, բայց անունը մի գրի»:

Մտնում է կառավարության դահլիճ, զանգում են: Էլի Ծառուկյանն է. «Պրն վարչապետ, բա իմացա՞ք, էս Տաշիրի Սամոն Արթուր Վանեցյանին երկու միլիոն...»,- բայց ինքը խոսքը կտրում է. «Հիմա նիստի եմ, հետո կզանգեմ»,- անջատում է հեռախոսն ու աչքով անում Քյարամյանին:

«Սկսում ենք նիստը, զեկուցեք, պրն Տոնոյան»: ՊՆ նախարարը սկսում է. «Երեկ Իսրայելը մեզանից 4 հատ «Օսա» զենիթահրթիռային համալիր է առել՝ հատը 50 մլն եվրոյով: Կանխիկ վճարում են: Ասում են՝ ինչքան ունեք, նաղդ առնում ենք: Հիմա Մոնղոլիայի պահեստներում մի 10 հատ բլնգածը կա, փթած, խոսել եմ, բերենք, մեր ինժեներները դզեն-փչեն, 60 միլիոնով ծախենք»: 

«Լավ ա»,- գոհ արձագանքում է ինքը,- «բա Պապիկյանն ուր ա՞»:

«Պրն վարչապետ, Չինարի-Թովուզ ճանապարհն է ասֆալտապատում»,- պատասխանում է քարտուղարը: 

Այդ պահին աչքը հեռուստացույցին է ընկնում, որտեղ Մարգարիտ Եսայանը ձեռքերը թափահարելով, բացականչում է. «Արդյոք պատահակա՞ն է, որ հենց Փաշինյանի որդին զորացրվեց, Մամեդյարովը հրաժարական տվեց»: 

Փոխում է ալիքը, մեկը կամուֆլյաժ հագած, կանգնել է գրուզավիկի վրա ու վանկարկում. «Նիկոլ, բռնապետ», նորից փոխում է ալիքը, Բաքվում Ալիևի գլխավորությամբ մեծ երթ է ընթանում: Ալիևը բարձրախոսով վանկարկում է «Նիկոլ, բռնապետ», ժողովուրդը հետևից կրկնում է:  

Հանկարծ դռները բացվում են ու ներս է մտնում Հրանտ Բագրատյանն ու բացականչում. «Եթե 4 ամսից չվերադառնամ, եկեք իմ հետևից»:

Արթնանում է Իջևանի բարձունքներում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ