...

Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը

Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը

«­­Շատ են ա­սում, թե կա­պի­տա­լը և ­ներդ­րու­մը հայ­րե­նիք չու­նի, բայց կրկին ու կրկին ինձ թույլ կտամ չհա­մա­ձայն­ել նման ձևա­կերպ­ման հետ, ո­րով­հետև հայ­կա­կան կա­պի­տա­լը հայ­րե­նիք ու­նի, և­ այդ հայ­րե­նի­քը ­­Հա­յաս­տանն է, և­ այդ հայ­րե­նի­քը Ար­ցախն է»։

«­­Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը պետք է զերծ լի­նեն կո­ռուպ­ցիա­յից։ ­­Կո­ռուպ­ցիա­յի բո­լոր դրսևո­րում­նե­րը, այդ թվում՝ հո­վա­նա­վոր­չութ­յու­նը, ար­հես­տա­կան մե­նաշ­նորհ­նե­րը, մրցա­կից­նե­րի հան­դեպ հա­րուց­վող ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րը պետք է ար­մա­տա­խիլ ար­վեն։ ­­Կո­ռուպ­ցիոն գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում պե­տութ­յա­նը և ­ժո­ղովր­դին հասց­ված նյու­թա­կան վնաս­նե­րը պետք է վե­րա­կանգն­վեն»։ 

«...կա­ռա­վա­րութ­յու­նը պետք է ...խո­շոր և­ ինս­տի­տու­ցիո­նալ ներդ­րող­նե­րին ու նրանց գոր­ծու­նեութ­յան հա­մար ար­դար, հա­վա­սար և­ օ­րի­նա­կան դաշտ ստեղ­ծի»։

Ս­րանք մեջ­բե­րում­ներ են Ս­տե­փա­նա­կեր­տի ­­Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում վար­չա­պետ ­­Նի­կոլ Փա­շին­յա­նի ե­լույ­թից։ 

Ո՞ւմ ձեռն­տու չէ 200 մի­լիոն դո­լա­րի ներդ­րու­մը նո­րօր­յա ­­Հա­յաս­տա­նում

Այս հարցն ա­ռա­ջա­նում է «Ա-­­Տե­լե­կոմ» ըն­կե­րութ­յան գլխա­վոր տնօ­րեն Ար­թուր Երզնկ­յա­նի հետ զրույ­ցից։
­­

Կա­պի և ­հե­ռա­հա­ղոր­դակ­ցութ­յան ո­լոր­տում փոր­ձա­ռու գոր­ծա­րար ռու­սաս­տա­նաբ­նակ ­­Ռա­ֆա­յել ­­Յայլ­յա­նը եղ­բոր՝ ­­Մի­շա­յի հետ հե­ղա­փո­խութ­յու­նից հե­տո ո­րո­շում են գալ ­­Հա­յաս­տան, բնա­կա­րան ձեռք բե­րել Եր­ևա­նում, ներդ­րում­ներ կա­տա­րել Ար­ցա­խում և ­­Հա­յաս­տա­նում։ Ո­րո­շու­մը կա­յաց­րել էին հա­մա­ցան­ցում տա­րած­ված ­­Նի­կոլ ­­Փա­շին­յա­նի հա­մայն հա­յութ­յանն ուղղ­ված ազ­դե­ցիկ մի ե­լույ­թից հե­տո։ Այս­ մասին ա­սել էր ­­Ռա­ֆա­յե­լը Ար­թուր Երզնկ­յա­նին դեռևս 2018 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին։ 

Եվ ա­հա գոր­ծա­րար եղ­բայր­նե­րը Ար­թու­ր Երզնկյանի հետ սկսում են կազ­մել իրենց ծրագ­րե­րը։

Ար­ցա­խում բջջային կա­պի մե­նաշ­նորհ կա, այն էլ բա­վա­կա­ն ցածր ո­րա­կի։

«­­Հարց չի՞ ա­ռա­ջա­նում, թե ին­չու Ապ­րիլ­յան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ադր­բե­ջան­ցիները հար­ձա­կումն սկսե­լուց չփոր­ձե­ցին շար­քից հա­նել մեր կա­պի ան­տե­նա­նե­րը,- բա­ցատ­րում է Ար­թուր Երզնկ­յա­նը և ­պա­տաս­խա­նում,- ո­րով­հետև դրա կա­րի­քը չկար։ Սահմանամերձ գոտում հիմ­նա­կա­նում գոր­ծում է 2G կա­պը, ո­րը նրանք հեշ­տությամբ գաղտնալսում են։ 3G, 4G կա­պով խո­սակ­ցութ­յուն­ներ վեր­ծա­նե­լը մի քա­նի ան­գամ բարդ է և ­ժա­մա­նա­կա­տար։ ­­Կա­պի ո­րա­կը Ար­ցա­խում նաև անվ­տան­գութ­յան հարց է»։

Ուս­տի, գոր­ծա­րար­ները ծրագ­րում են սկզբնա­կան ներդ­րում­նե­րը կա­տա­րել հենց Ար­ցա­խում՝ կա­պի և ­հե­ռա­հա­ղոր­դակ­ցութ­յան ո­լոր­տում. 

  • ստեղծել բջջա­յին կա­պի 2-րդ բջ­ջա­յին օ­պե­րա­տոր, 
  • նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդր­մամբ բարձ­րաց­նել բջջային կա­պի ո­րա­կը, 
  • Ար­ցա­խի և ­­Հա­յաս­տա­նի միջև գոր­ծող ռոու­մին­գը դարձ­նել անվ­ճար, 
  • կտրուկ նվա­զեց­նել սահ­մա­նա­մերձ գո­տում կա­պի ծա­ռա­յութ­յուն­նե­րի սա­կագ­նե­րը, 
  • ժո­ղովր­դա­կա­նութ­յուն վա­յե­լող հան­րա­յին  տա­րածք­նե­րում ա­պա­հո­վել անվ­ճար WiFi ծած­կույթ, 
  • ին­տեր­նետ ծա­ռա­յութ­յունն ա­ռա­ջար­կել ոչ թե գի­գա­բայ­թե­րով, այլ ա­րա­գութ­յամբ, 
  • ստեղ­ծել 250 հա­զար դրամ մի­ջին աշ­խա­տա­վար­ձով 500-700 աշ­խա­տա­տեղ, 
  • այս ամենի շնորհիվ կա­ռա­ջա­նա բյու­ջե վճար­վելիք ամ­սա­կան 39 մի­լիոն դրամ հարկ։ 

Մի խոս­քով՝ շուրջ 15-17 մի­լիոն դո­լա­րի ներդ­րում միայն Ար­ցա­խում, իսկ ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը՝ 6 ամ­սում։

Ն­շենք, որ Ար­ցա­խում կա­տա­րած հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րից պարզ­վել էր, որ ԼՂՀ բնակ­չութ­յու­նը խիստ դժգոհ է մա­տուց­ված կա­պի ծա­ռա­յութ­յուն­նե­րից, ին­տեր­նե­տի ո­րա­կից և գ­նից։ 3G-ն ­գոր­ծում է տա­րած­քի ըն­դա­մե­նը կե­սում և­ ին­տեր­նե­տի ո­րակն էլ սար­սա­փե­լի ցածր է։ ­Գոր­ծում է Ար­ցա­խի և ՀՀ-ի միջև ռոու­մին­գի բարձր սա­կա­գին։ ­Մի­ջազ­գային հե­ռա­խո­սա­կա­պի գնե­րը շատ բարձր են։ Խոսքը «Ղ-Տելեկոմի» մասին է։

Հա­յաս­տա­նում նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րով բջջա­յին կա­պի 4-րդ­ օ­պե­րա­տոր ստեղծե­լու, ե­րեք մուլ­տիպ­լեքս­նե­րի միջոցով ՀՀ տա­րած­քում 27 թվա­յին հե­ռուս­տած­րագ­րե­րի սփռման, թվա­յին տվյալ­նե­րի մշակ­ման և ­պահ­պան­ման և ­հեռա­հա­ղոր­դակ­ցութ­յան, տվյալ­նե­րի պահ­պան­ման և մ­շակ­ման մաս­նա­գետ­նե­րի հա­մար ու­սում­նա­կան կենտ­րոններ ստեղ­ծե­լու և ևս մի քա­նի այլ ծրագ­րեր ի­րա­գոր­ծե­լու հա­մար ­Յայլ­յան եղ­բայր­նե­րը պատ­րաստ են Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում ներդ­նել ընդ­հա­նուր 200-220 մի­լիոն դո­լար։

2018 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին գա­լով ­Հա­յաս­տան, ­Ռա­ֆա­յել ­Յալ­յա­նը և Ար­թուր Երզնկ­յա­նը հան­դի­պում են այն ժամանակ փոխ­վար­չա­պետ Ա­րա­րատ ­Միր­զո­յա­նին։ ­Փոխ­վար­չա­պե­տը ոգ­ևոր­վում է ներ­կա­յաց­վող ծրագ­րից և­ ար­տա­հայտ­վում այս­պես. ­դուք ե­կել եք վար­չա­պե­տի ծանր զամբ­յու­ղից մի քար թեթ­ևաց­նե­լու։ 

Ա­րա­րատ ­Միր­զո­յա­նը հան­դի­պում է կազ­մա­կեր­պում Ար­ցա­խի այն ժա­մա­նակ­վա վար­չա­պետ Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նի հետ։ Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նը նույն­պես ոգ­ևոր­վում է։ ­Բայց հենց այս պա­հից սկսում են գոր­ծել նա­խա­հե­ղա­փո­խա­կան շրջա­նի դա­ռը հետ­ևանք­նե­րը։ Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նը բա­ցատ­րում է, որ Ար­ցա­խում գոր­ծում է բջջա­յին կա­պի մեկ օպե­րա­տոր, ո­րի հետ կնքված է մե­նաշ­նոր­հա­յին պայ­մա­նա­գիր՝ ըստ ո­րի Ար­ցա­խի տա­րած­քում մինչև 2043 թվա­կա­նը 2-րդ­ օ­պե­րա­տոր մուտք գոր­ծե­լու ի­րա­վունք չու­նի։ ­Հե­տաքր­քիր է, որ ըստ նույն պայ­մա­նագ­րի, գոր­ծող օ­պե­րա­տո­րը, թեև ի­րա­կա­նաց­նում է միայն բջջա­յին կա­պի ծա­ռա­յութ­յուն, սա­կա­յն, ին­տեր­նետ ծա­ռա­յութ­յուն­նե­րը նույն­պես ար­գե­լա­փակել­ են մինչև նշված ժա­մա­նա­կը։

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ­Յայլ­յան եղ­բայր­նե­րի ծրա­գիրն ի­րա­գոր­ծե­լու նպա­տա­կով Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յանն ա­ռա­ջար­կում է ՀՀ կա­ռա­վա­րութ­յան հետ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ի­րա­վա­կան ել­քեր գտնել։ 

Դա 2018 թվա­կա­նի սեպ­տեմ­բերն էր։ ­Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը լար­ված էր։ Փաս­տա­ցի եր­կիշ­խա­նություն էր։ Առջ­ևում ուր­վագծ­վում էին խորհր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րը։ ­Կա­ռա­վա­րութ­յու­նում ոչ ոք չէր պատ­կե­րաց­նում, թե ինչ է լի­նե­լու ընտ­րութ­յուն­նե­րից հետ։ Մ­նա­լո՞ւ են արդ­յոք պաշ­տոն­յա­նե­րը նույն պաշ­տոն­նե­րում։ Ու գոր­ծը ձգձգվում էր։

Հա­յաս­տա­նում գրան­ցած ­Յայլ­յան­նե­րի «Ա ­Տե­լե­կոմ» ըն­կե­րութ­յան ա­նու­նից Ար­թուր Երզնկ­յա­նը 2018 թվա­կա­նի դեկտեմ­բե­րի 26-ին եր­կու նա­մակ է մուտ­քագ­րում ՀՀ կա­ռա­վա­րութ­յուն, մեկն ուղղ­ված վար­չա­պետ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին, մյու­սը՝ փոխ­վար­չա­պետ ­Տիգ­րան Ա­վին­յա­նին։

Մեր հա­ջորդ թո­ղարկ­մամբ կներ­կա­յաց­նենք «Ա ­Տե­լե­կո­մի» ներ­կա­յաց­րած ծրագ­րով նա­մակ­նե­րի ար­կած­նե­րը ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նում և նա­խա­պես տե­ղե­կաց­նենք, որ մուտ­քագր­ված եր­կու նա­մակ­ներն էլ ա­միս­ներ անց ան­հե­տա­ցած են լի­նում. նա­մակ­նե­րի մուտ­քագր­ման կո­դե­րը գտնում են, բայց նա­մակ­նե­րը այդպես էլ չեն գտնում։

Ս­պա­սեք «­Չոր­րորդ ի­շխա­նութ­յուն» թերթի հա­ջորդ թո­ղարկ­մա­նը։

Հ­րա­պա­րա­կու­մը պատ­րաս­տեց Ար­մեն Գ­ևորգ­յա­նը

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ