...

Սեքսուալ հեղափոխություն

Սեքսուալ հեղափոխություն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Սրանով Ծառուկյանը, ըստ էության, պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը իր էջում գրել էր, թե համակարծիք է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ»:

«ՉԻ». Ջանըմ, սա ոչ թե թավշյա հեղափոխություն էր, այլ սեքսուալ: Մի ամիս է, սեքսից են խոսում: Ընդդիմությունը խոսում է սեռական դաստիարակությունից, ուղեցույցներից, կողմնորոշումներից, սեռական այլասերվածությունից, իշխանությունն էլ՝ բռնաբարությունից:

Որքան հասկացանք, իշխանությունները ծերից ծեր դիտել են ՀՀԿ-ի այն հայտնի նիստը, որտեղ Ծառուկյանի հասցեին բամփոցի սկսվեց: Լեքսիկոնն այնտեղից է: Շուտով ականատես կլինենք դոդ, անգրագետ, դեբիլ և այլ բնորոշումների: Եվ սա վարչապետի մակարդակով է ասվում: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանար, որ ինքը ոչ թե ընդդիմադիր գործիչ է, ոչ թե՝ թերթի խմբագիր, այլ պետության ղեկավար է: Խենթանոց:

Ծառուկյանին էլ խորհուրդ կտանք այդքան հապճեպ առաջարկներ չանել. եթե հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներին արգելվի պաշտոններ զբաղեցնել, իր խմբակցության հալալ կեսը կարող է մանդատից զրկվել: Եթե ճիշտ ենք հիշում, նրա խմբակցությունում պատգամավոր կա, որը պաշտոնապես գժի թուղթ ունի: Գժանոց:

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ