ՍԱՏԻՐԻԿՈՆ
Արծրուն Հովհաննիսյան. Մինչև 93-րդ րոպեն ես հավատում էի, որ հաղթելու ենք: Մտածում էի, որ հանդերձարանում պարտիզանական պայքար կմղենք ու ցուցատախտակին ուրիշ թվեր կհայտնվեն:
Գռնո և Լարիսա Ազիզբեկյաններ. Արա՛, ո՞ւմ եք սպասում, հանեք խփեք Իսկանդերով:
Վազգեն Մանուկյան. Առաջին խաղակեսի միջնամասում զանգահարեցի Հենրիխ Մխիթարյանին և ասացի՝ քո հակառակորդը գերմանացիները չեն, քո հակառակորդը Կապառոսն է, նա ծախել է խաղը:
Արման Աբովյան. Եթե Ծառուկյանը լիներ մարզադաշտում, արդյունքը լրիվ ուրիշ կլիներ:
Նիկոլ Փաշինյան. 30 տարի կերել եք ֆուտբոլը, գնացել պարտվել եք, եկել եք ասել՝ հաղթում ենք: Բադեն-Բադեններում միլիոններ եք տանուլ տվել, դղյակներ կառուցել, Հունաստանում կղզիներ գնել, դրա փոխարեն կարող էիք հայ դարձնել Մեսսիին ու Ռոնալդոյին: Դժգույն մարզադաշտ էր Շտուտգարտի մարզադաշտը:
Աննա Մկրտչյան. Կապառոսը դավաճան է, հողատու է, կապիտուլյանտ է:
Հայկ Կոնջորյան. Գերմանիային ձեր օրոք պարտվել ենք 1-5 հաշվով, ուրեմն դավաճանն էլ, հողատուն էլ, կապիտուլյանտն էլ դուք եք:
Ժիրայր Սեֆիլյան. Այս պարտությունից հետո մենք ստիպված ենք փոխել մեր կազմակերպության անունը: Այսուհետ այն կկոչվի՝ Պելեի ու Մարադոնայի ծռեր:
Հայկ Մարտիրոսյան. Լևոնի ադեպտները չեն հասկանում, որ այս պարտության հիմքը դրվել է 90-ականների սկզբին:
Իշխան Սաղաթելյան. Ես որդուս խոստացել եմ, որ վերադառնալու ենք Շտուտգարտ ու տասով զրո կրելու ենք գերմանացիներին:
Արամ Վարդևանյան. Հավաստի տեղեկություններ ունեմ, որ 5000 եվրո է վերցրել Մերկելից ու Ֆլիկից:
Արմեն Չարչյան. Արա, ծանոթ բժիշկ չունեի՞ք, պառկեիք Շտուտգարտի հիվանդանոցներից մեկում, տեխնիկական պարտություն կգրանցեին: Վեց-զրոյի փոխարեն կստանայիք երեք-զրո:
Գեղամ Մանուկյան. Չկար չկար, գոնե մի հատ դաշնակցական երգ երգեիք: