Բալիկ ջան, խակ ես
Հաա, էլի մի ասեք: Շաբաթը գժական ստացվեց: Որ ասում ենք՝ գժական, այսինքն՝ Փաշինյանը գժականը «խոդի» տվեց: Թե բա սաղ նախկիններն են մեղավոր: Ղարաբաղը հանձնել, պրծել են: Իսկ ինքը ՀՀ վարչապետ է դարձել երևի էս շաբաթվա սկզբում: Մինչև էդ երկիրը նախկիններն են ղեկավարել:
Թե բա նախկին նախագահներ, եկեք, բանավիճենք: Սա մի հատ անեկդոտ հիշեցրեց: Երեխան տուն է գալիս, ասում. մամ, դպրոցում ինձ բոլորը ստախոս են անվանում: Մերն էլ, թե. բալիկ ջան, ախր դու հլը դպրոց չես գնում:
Հիմա Փաշինյանն այդ բալիկին է հիշեցնում: Նեղսրտում է, որ բոլորն իրեն ստախոս են անվանում: Տղա ջան, դու հլը քաղաքականության այբուբենը սովորի, հետո նոր նախկիններին ու ապագաներին բանավեճի հրավիրի:
Բանավիճողիս տեսեք: Տեսանք, էլի, Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոյի հետ բանավեճդ: Տեսա՞ք, ոնց էր հետը խոսում: Լուկաշենկոն նրան այնպես էր վերաբերվում, կարծես դիմացը «Օպելի» համբալ վարորդ լիներ:
Վերջին հույսը գժի թուղթն է
Դա նրանից է, որ ամեն համբալ այսօր երկրի կառավարման լծակ ու պաշտոն ունի: Իրականությունից այնքան կտրված ու հղփացած, որ իրենց ընտրազանգվածին են համբալ համարում: Չմտածեք, թե մենակ Ավինյանի հայրն է այդպես մտածում:
Կամ էլ բանավիճող ես, վեր կաց, գնա մասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին, մտքիդ եկածն ասա, ոչ թե քեզ քցի քովիդի բախչեքը:
Փաշինյանն իր արածների ծանրության տակ արդեն այնքան է ճկռել, որ թեկուզ բոլոր քպ-ականներին, էն սուտի արևմտամոլներին հավաքի, քսի տա նախկինների վրա, այդ ծանրությունից մի գրամ էլ չի պակասի:
Երևի հավաքել է իր խոնարհ կուսակիցներին, թե բա՝ վրա տվեք, հատկապես Լևոնի վրա, ինչ ուզում եք ասեք, բայց կարևորը, որ Արցախի կործանումը իմ անվան հետ չկապեն: Սրանք էլ սոցցանցերում բառիս բուն իմաստով դուրս են տալիս:
Գոնե իրար հետ համաձայնեցված դուրս տվեք: Ուղղակի Մարիան գրում է, թե 1994-ին ծախեցին Արցախը, ուղղակի Արենը 2008-ն է հիշատակում, թե բա Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին տնային կալանքի է ենթարկվել, ժողովրդին մենակ թողել: Դե որ այդպես է, Նիկոլն ընդհանրապես թռել էր երկրից:
Թե թռած ժամանակ, թե ետ վերադարձած ժամանակ գոնե մի անգամ չի ասել, թե Առաջին նախագահը ժողովրդին մենակ էր թողել, կամ սենց, կամ նենց, այլ նման բան ասողներին անբարոյական էր համարում: Գնացեք, կարդացեք իր հոդվածները: Այդ հիմա է, որ անհույս ինքնասիրահարված է դարձել։
Դուք երկիրն այս վիճակին եք հասցրել, ու մենակ մի արդարացում կարող եք ունենալ. գժի թուղթը: Ուրիշ ոչ մի բան ձեզ չի փրկելու, պատմության մեջ տառ անգամ չեք կարողանալու փոխել հօգուտ ձեզ: