...

100 դրամը մնում է 100 դրամ

100 դրամը մնում է 100 դրամ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ: 

«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա», ասել է Դ. Խաժակյանը:

«ՉԻ». Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ է լինելու: Իշխանությունը թույլ չի տա, որ իշխանությունը ավտոբուսների ուղեվարձը դարձնի 150 դրամ:

«Ո´չ 150 դրամին», «100 դրամը մնում է 100 դրամ» կարգախոսների ներքո Տիգրան Ավինյանը աշխատանքային ժամերին ծառայողական մեքենայով, իսկ աշխատանքից հետո սեփական մեքենայով մարդկանց կամավոր կբարձրացնի 5-րդ Մասիվ: 

Փաշինյանն անձամբ կմտնի ավտոբուս և կստուգի. հո 150 դրամ չե՞ն վերցնում խեղճ ուղևորներից: «Թալան է, ինչ է», կասի ինքը: 

Ալեն Սիմոնյանն անձամբ կթքի այն վարորդի վրա, որը կհամարձակվի 150 դրամ գանձել մարդկանցից: 

Հովիկ Աղազարյանը, 150 դրամ վերցրած վարորդի ձեռքից բռնած, անձամբ կտանի ոստիկանություն ու կպահանջի վրան գործ հարուցել: 

Գագիկ Մելքոնյանը հաստատ կապ կտեսնի ուղեվարձի թանկացման ու Մարիա Զախարովայի ճեպազրույցի միջև:

Ապրեն մեր իշխանությունները, որ չեն հանդուրժելու 150 դրամանոց քաղաքային տրանսպորտը: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ