ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը մինչև հիմա չի վերադարձնում հայ գերիներին, ասել է. «Դու համաձա՞յն ես, որ գերիների վերադարձի փոխարեն տանք «Զանգեզուրի միջանցքը». գերուն փոխանակելու խնդիր ունենք»։
«ՉԻ». Բայց սա ցրելու («ատմազկա») լավ տարբերակ է: Պետք է նկատի ունենալ:
Սրանից հետո ինչ հարցնեն, այս տարբերակը շատ հարմար է պատասխանի համար:
Պրն Փաշինյան, ինչի՞ քայլեր չեն ձեռնարկվում հակառակորդին Հայաստանի տարածքից դուրս հանելու համար: Դու համաձա՞յն ես, որ այդ տարածքների վերադարձի փոխարեն տանք «Զանգեզուրի միջանցքը»:
Տիկին Ավանեսյան, Մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը խայտառակ է գործում, առողջապահական ոլորտը կաթվածահար վիճակում է, չե՞ք ցանկանում վերադարձնել նախկին համակարգը: Դու համաձա՞յն ես, որ նախկին համակարգի վերադարձի փոխարեն տանք «Զանգեզուրի միջանցքը»:
Պրն Ալեն Սիմոնյան, լրագրողների գործունեությունը անընդհատ սահմանափակում եք, ինչո՞ւ չեք լրագրողներին ազատ աշխատելու հնարավորություն տալիս: Դու համաձա՞յն ես, որ լրագրողների հանդեպ սահմանափակումները վերացնելու փոխարեն տանք «Զանգեզուրի միջանցքը»:
Իսկ իշխանությունների հրաժարականն ընդհանրապես պետք չէ պահանջել: Կասեն, որ դրա փոխարեն ստիպված միջանցքը պիտի տան: