Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է. «Անտառը լավ է, երբ անտառում է»:
ՉԻ.- Թեժ աշուն է սպասվում: Դե, վերջապես սկսեցին մտքեր հայտնել: Էն էլ՝ տաղանդավոր:
Առաջիկայում վարչապետից կլսենք նաև հետևյալ թևավոր խոսքերը.
Իշխանությունը լավ է, երբ իշխանության մեջ է:
Ընդդիմությունն էլ ավելի լավ է, երբ ընդդիմության մեջ է:
Համակարգիչը լավ է, երբ համակարգչում է:
Արցախը լավ է, երբ Արցախում է:
Տնտեսությունը լավ է, երբ տնտեսության մեջ է:
Պարգևավճարները լավն են, որովհետև պարգևավճարների մեջ են:
Ալեն Սիմոնյանը լավ է... որովհետև լավ է անում, աչքներդ էլ հանում է: