...

Սպառնալոլոգին կանչեք

Սպառնալոլոգին կանչեք

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև ներկա պահին բարձր մակարդակով շփումներ ժամանակացույցում նախատեսված չեն:

«Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են հայտնվել, բավական արագ կարող են կազմակերպվել հեռախոսազրույցներ»:

«ՉԻ». Ջոկո՞ւմ եք՝ ոնց է մեզ սպառնում Պեսկովը: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, թե որտեղ է սպառնում:

Գնացեք, Ալեն Սիմոնյանին հարցրեք: Էս մի փոքր հատվածում նաղդ մի 3-4 սպառնալիք կգտնի: Երեքը՝ բացահայտ, մեկն էլ՝ քողարկված: 

Մի բացահայտ սպառնալիքի մասին վաղը կասի, էն երկուսի մասին էլ՝ մի 4-5 տարի հետո: Ալեն Սիմոնյանը հիմա մեր պետության թիվ մեկ սպառնալոլոգն է: Այսինքն՝ ռուսական սպառնալիքների ու դավերի մասին ամեն օր լոլոներ է կարդում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ