...

Ինչ են ասելու Փաշինյանը և «ուսապարկերը»

Ինչ են ասելու Փաշինյանը և «ուսապարկերը»

Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում եռակողմ հանդիպում չի նախատեսվում:

Դրան զուգահեռ, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ այս շաբաթ տեղի կունենա եռակողմ տեսակոնֆերանս:

«ՉԻ». Կանխատեսենք, թե ինչ են ասելու Փաշինյանը, Մանե Գևորգյանը և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները.

1. Փաշինյանը ճիշտ է, առաջիկան այս շաբաթը չէ: Առաջիկան հարցազրույցից հետո ընկած 15 րոպեն է: Այդ ժամանակն անցավ, և, ինչպես տեսաք, ոչ մի հանդիպում էլ չեղավ:

2. Տեսակոնֆերանսը հանդիպում չէ, բացեք Աճառյանի բառարանը և կհամոզվեք:

3. Վարչապետ Փաշինյանը ինտերնետ չի ունեցել ու չի տեսել, որ Պուտինը zoom-ով  զանգահարում է իրեն: Մեղավոր են նախկինները, որոնց ձեռքում է գտնվում Հայաստանի ինտերնետ կապը:

4. Նախկինները կոտրել են վարչապետի մեսինջերը, այդ իսկ պատճառով նա չի ստացել Պուտինի զանգը: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել: Առերևույթ հանցագործության մեջ կասկածվողները մեղավոր չեն, մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հրապարակումը:

5. Մենք շնորհակալ ենք ՌԴ ղեկավարությանը, անձամբ Լադիմիր Լադիմիրիչին, որ մտավ մեր դրության մեջ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացրեց մեզ համար, մի քանի տոննա դիզվառելիք խնայեցինք, և հանդիպումը տեղի ունեցավ zoom-ի միջոցով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3968 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ