...

Ինչ են անելու և ասելու Քոչարյանի աջակիցները

Ինչ են անելու և ասելու Քոչարյանի աջակիցները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՉԻ». Այսօր 5-րդ ալիքի և մյուս քոչարյանական լրատվամիջոցների լուրերի թողարկումները եթեր կգնան առանց երաժշտության: Դավիթ Շահնազարյանը Ագնեսա Խամոյանի հետ զրույցում կգաղտնազերծի մի քանի փաստաթղթեր: Դրանցից ակնհայտ կդառնա, որ ԽՍՀՄ-ը քանդելու մեջ մեծ վաստակ ունի Պուտինը: Հոգեբան Միհրդատը ստատուս կգրի և կլուսավորի հասարակությանը՝ Պուտինի մոտ աշնանային դեպրեսիա է: Գառնիկ Իսագուլյանը կներկայացնի իր վերջին հետազոտությունները՝ քիմիան ճշգրիտ գիտություն չէ: Արփինե Հովհաննիսյանը երկարաշունչ հոդված կգրի և կբացատրի, որ սիրո մեջ պետք չէ դնել բոլոր ռեսուրսները: Քոչարյանը ուղերձ կուղարկի աջակիցներին՝ կիսվելով սեփական փորձից՝ պետք չէ բոլոր ձվերը դնել նույն զամբյուղում: Գևորգ Պետրոսյանը ստատուսով կակնարկի, որ Պեսկովի բեղերը շատ կասկածելի են և հիշեցնում են Ֆրեդի Մերկուրիի բեղերը: Մարինա Խաչատրյանը գումար կպահանջի Լևոն Քոչարյանից, որպեսզի հասնի Բիշքեկ և կոյուղաջուր լցնի անձամբ Պուտինի վրա: Աշոտյանը զուգահեռներ կանցկացնի Լուկաշենկո-Մեհրիբան Ալիևա ու Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումների միջև և կգա այն եզրահանգման, որ բալանսը պահվում է Սերժ Սարգսյանի շնորհիվ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2464 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ