...

Տեղը կդնենք

Տեղը կդնենք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, անդրադառնալով Ռուսաստանից եկած կոշտ արձագանքին՝ ի պատասխան ԵՄ գնալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»:

«ՉԻ». Ասում են՝ այս խոսքերից հետո Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, հրամայել, որ Ուկրաինայի հետ պատերազմը ամեն գնով կանգնեցնեն, քանի որ Հայաստանն իրենց ձեռից գնում է, զբաղվեն մենակ հայերով:

Չինաստան, Թրամպ, Սիրիա, Եվրոպա… էդ սաղ մի կողմ դրեք, դրանք հավայի թեմաներ են, հիմա կարևորը Հայաստանն է: Պուտինը նույնիսկ Դմիտրի Մեդվեդևին կարգադրել է այլևս Հայաստանի մասին բացասական ստատուսներ չգրել, շաբաթը գոնե երկու անգամ էլ լայքել Նիկոլ Փաշինյանի փոդքաստները, իսկ ամիսը մի անգամ էլ ստատուսներից մեկը շեյրել:

Ճար չկա, ուզած-չուզած, պիտի հետը լավ լինեն, խելոք պահեն, թե չէ հրեն, օրինագիծը սրած, գնանք, ընդունենք, Եվրոպա մտնենք: Բա, մենակ շանտաժի լեզվով պիտի խոսել ռուսների հետ, դրանք ուրիշ լեզու չեն հասկանում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ