...

Շտապ օգնականը

Շտապ օգնականը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տավուշի չորս գյուղերի հանձնման թեմային, ասել է, որ լրագրողները «շատ են վռազում»։

«ՉԻ». Մեր մեջ ասած, եթե մի վռազող կա, ապա դա Նիկոլ Փաշինյանն է: 

Հեղափոխությունն անելուց քայլում էր, իսկ տարածքներ հանձնելուց՝ վազում-վռազում:

Չենք էլ հասցնում նրա շտապողականության պատճառով մեր կորուստները հաշվել: Մինչև հաշվում ենք, նոր տարածքներ են մեր ձեռքից գնում:

Որ վրան արագաչափ դնեին, երևի ամեն օր տարածքներ հանձնելու արագությունը գերազանցելու համար ՃՈ-ից անընդհատ ակտեր կգային:

ՎԱՐԿԱՆԻՇ

   418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ