...

Քաջ բազարը

Քաջ բազարը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը անընդհատ մատնանշում է փաստը, որ ՀՀ վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ, և դա փոխել է իրավիճակը Արցախի հարցում, ասել է. «Մենք ունեցել ենք 3 նախագահ, նրանց ո՞ր մեկն է ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ: Միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ նրանք լուռումունջ ստորագրել ու ճանաչել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Իրենք չեն ասել այդ մասին ժողովրդին: Հրապարակավ չեն հայտարարել, որովհետև էդ դուխը չեն ունեցել: Ժողովրդից վախեցել են ու չեն ասել, որ նման բան կա: Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, բայց դրանից առաջ Պուտինն է ասել»:

«ՉԻ». Բա, ասում եք, էլի: Նախկին երեք նախագահները վախկոտ էին, իսկ այ Փաշինյանը ամենադուխովը դուրս եկավ: Սենց, դուխով Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածք: Քաջ է, քաջ:

Թե երբ են նախկին նախագահները Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, գիտությանը հայտնի չէ: Էդ մենակ Գագիկ Մելքոնյանն ու իր շեֆը գիտեն: 

Երևի թաքուն են ճանաչել: Հետո Ալմա-Աթայից քսիֆ է եկել, թե բա գիտե՞ք՝ էսինչ թվին Ղարաբաղի հարցն արդեն լուծվել է:

Դուխով շարունակեք: Սաղ լավ է լինելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ