...

Սխալ էին հասկացել

Սխալ էին հասկացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երիտասարդության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարո՞ղ եք կռահել՝ ինչի էր 84-85 թթ. Արցախը բառը հաճախ ասվում. Արցախը էլիտար ռեստորան էր Իջևանում»:

«ՉԻ». Դե, բա տենց ասա: Այ, հիմա ամեն ինչ տեղն ընկավ:

Փաստորեն 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը Արցախից խոսելիս նկատի է ունեցել ռեստորանը: Դրա համար է այս շիլաշփոթը ստեղծվել:

Ասում էր՝ Արցախի հարցը իմ սեփական կետից եմ սկսում, նկատի ուներ ռեստորանի հարցը, իսկ միջազգային հանրությունը մտածում էր, թե ինչ-որ շուստրիություն է անում:

«Արցախը Հայաստան է ու վերջ». մարդն ուզեցել է ասի, որ ռեստորանը հայկական է լինելու ու վերջ, իսկ էդ ախմախ ԵԱՀԿ համանախագահները կարծում էին, թե բանակցային գործընթացն է տապալում:

«Արցախը հավերժ է լինելու». էդ նկատի է ունեցել, որ ռեստորանը դեռ երկար է գործելու: 

Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ Իջևանում Սովետի տարիներին «Հայաստան» անունով ռեստորան եղե՞լ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ