...

Շուռ տվածի մեկը

Շուռ տվածի մեկը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ ասել է. «Պատկերացրեք մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Մակրոնը Պրահայում անցկացրեց եվրոպական քաղաքական հանրության համաժողովը... և հանդիպման ժամանակ նրանք հաստատեցին մի փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաթիի հռչակագրի: 

Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, և երբ դա արվեց, արեցինք մեր եզրակացությունը, որ հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվել է, փակվել անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»:

«ՉԻ». Հեսա Լավրովին դնգստելու են: Հլը չգիտի գլխին գալիքը: Զոռով Արցախի կորստի մեղքն ուզում է գցել Փաշինյանի ջեբը:

Ընդհանրապես պատմությունից հեռու մարդ է: Պատկերացում չունի, որ Արցախի հարցը փակվել է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով: Տեղյակ չէ, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է մնացել 1994-ի զինադադարով: Իրեն չեն զեկուցել, որ Արցախի թեման փակվել է 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում: 1998-ի հեղաշրջումը, Մադրիդի, Քի-Վեսթի, Կազանի փաթեթ-փութեթ, բան կա՞, որ մոռացանք, սաղ Ղարաբաղը թողել են Ադրբեջանում, մի խոսքով, ու երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է ու վերջ, իրականում Արցախն արդեն Ադրբեջան էր ու վերջ: 

Զոռով խոսեցնել է տալիս իշխանական պոակներին, «Չախոյան» մեդիա-գիգանտներին: 

Ոչինչ, Ալեն Սիմոնյանը ոնց որ պետք է, տեղը կդնի Լավրովին, կասի՝ երրորդական կարգի չինովնիկի խոսքեր են, Հովիկ Աղազարյանն էլ «աբիժնիկ» կորակի էս շուռ տված հային, կանցնենք առաջ:

Հ.Գ. Բա որ իմանաք՝ Լավրովն ինչեր է խոսել Զանգեզուրի միջանցքի մասին: «Արյան գետեր» են հոսելու ֆեյսբուքներում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ