...

Ո՛չ Արցախի «կարսացմանն» ու «արդահանացմանը»

Ո՛չ Արցախի «կարսացմանն» ու «արդահանացմանը»

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտնի արտահայտությանը՝ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է, թե նա նկատի ուներ, որ «Արցախը Հայաստան է, ինչպես Կարսը, Արդահանը»։

Եթե հաշվի առնենք, որ Կարսն ու Արդահանը գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում, և այնտեղ հայեր չեն ապրում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 44-օրյա պատերազմից առաջ էր պլանավորել Արցախի «կարսացումն» ու «արդահանացումը», բայց առայժմ ընդամենը 70 տոկոսով է իրականացրել այդ խնդիրը։ Կամ էլ ընդամենը մի բառ է բաց թողել, իրականում ուզում էր ասել «Արցախը պատմական Հայաստան է, և վերջ»։ Եվ ընդհանրապես՝ այսօրինակ մեկնաբանությունից հետո մեզ մնում է միայն հորդորել Նիկոլին, որ հանկարծ չհայտարարի, թե «Սյունիքն ու Տավուշը Հայաստան են, և վերջ»։ Մարդ ես, կարող է հետո պարզվել, որ Բիթլիսի ու Էրզրումի օրինակը նկատի ուներ։

Իսկ կոնկրետ Հովիկ Աղազարյանի մտքի փայլատակումներին անդրադառնալ առանձնապես չարժե։ Հովիկ Աղազարյանը նիկոլական է, և վերջ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ