...

Հավաստի աղբյուրին են դատելու

Հավաստի աղբյուրին են դատելու

ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանը News.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դիմել է դատախազություն. «Իմ պաշտպանը դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը ձեռնարկի համապատասխան իրավական գործընթաց՝ պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները»:

«ՉԻ». Մի քիչ պետք է կոնկրետացնել բողոքը. Հովիկ Աղազարյանի ձեռքի հեռախոսի պարունակությունը հայտնվել է ոչ թե երրորդ անձանց մոտ, այլ թիվ մեկ անձի մոտ: 

Այ, նոր հետո, թիվ մեկ անձի մոտ հայտնվելուց հետո էդ տեղեկությունները հայտնվել են լիքը երրորդական և նույնիսկ չորրորդական կարգի անձանց մոտ: 

Բայց մենք կարող ենք ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում Հովիկ Աղազարյանի դիմումին: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնելու են, որ իրենք բջջային հեռախոսի միջի ինֆորմացիան ոչ մեկին չեն տվել, իսկ թիվ մեկ անձն էլ պարզաբանելու է, որ այդ տեղեկությունները, չաթերի նամակագրությունը, տեսանյութերն իրեն «հավաստի աղբյուրն» է տվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   268 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ