ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է հայտարարելու իր որոշման մասին՝ մանդատից հրաժարվում է, թե ոչ, հայտարարել է. «Երեկ ժամը 2:45 րոպեին ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից, իմ մանկական դպրոցական ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն։ Այսօր երեկոյան կասեմ»:
Իսկ այն հարցին, թե ձեր ընկերը վարչապետից ավելի մե՞ծ հեղինակություն է վայելում, պատգամավորը պատասխանել է. «Ինձ համար ինքը բացառիկ հեղինակություն է, բացառիկ: Ես լսելու եմ իրեն և կայացնեմ իմ որոշումը»:
«ՉԻ». Ուուուու՜ֆ: Իիիիիի՜ֆ: Այ, էս մի ուրիշ ձև դզեց:
Հովիկ Աղազարյանը, էն Հովիկ Աղազարյանը, որը Նիկոլ Փաշինյանին համարում էր իրեն ճշմարիտ ուղու վրա դրած, աչքերը բացած, դեպի պայծառ ապագա տանող Քրիստոս, հիմա ցույց տվեց, թե իր համար իրականում ինչ հեղինակություն է վայելում վարչապետը:
Պարզվեց, որ Մոսկվայում Քրիստոսից ավելի մեծ հեղինակություն վայելող մարդ կա: Կամ՝ էակ, գերբնական արարած: Չգիտենք, կգա, կիմանանք:
Պատկերացնում ենք Նիկոլ Փաշինյանի դեմքը, երբ սեփական թիմակիցն է նրան նվաստացնում: Էս «արա»-ից բեթար վիրավորեց Աղազարյանը: Բայց վարչապետը թող շատ ծանր չտանի քաղաքական այս ապտակը. ընդհակառակը, մյուս այտն էլ թող դեմ տա: