ԱԺ այլևս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ինքն իր մանդատը վայր դնի. «Ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ, դրանք երկու տարբեր բաներ են»:
Նա բացառել է, որ ինքնակամ վայր կդնի մանդատը. «Էլ ի՞նչ խնդիր, էլ պրծավ, Էլ ի՞նչ պիտի անեն: Մեկը էլ պիտի հրապարակեն, ասեն՝ այսպիսի բաներ է ասել, թող հրապարակեն: Այն անգամ էլ այս ձևի բան եղավ, ռեյտինգս բարձրացավ, հիմա էլ ավելի շատ ռեյտինգս կբարձրանա»:
«ՉԻ». Տա-տա-տա..... Տա-տա-տա...
Էս Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայի ուվերտյուրան է: Դրանով պետք է սկսել Հովիկ Աղազարյանի և նրա շուրջ ընթացող զարգացումների թեման:
Ընդ որում, երաժշտությունը պետք է հնչի բարձր օկտավայով: Ու ինչքան Հովիկ Աղազարյանի ռեյտինգը բարձրանա, էնքան օկտավան ավելի հզոր հնչի:
Սա քաղաքական սիմֆոնիկ օպերա է, որն ունի իր սյուժեն. սկզբից Քրիստոսի լուսապսակն է իջնում Աղազարյանի վրա, ինքը դարձի է գալիս, կամ ապաշխարում է, հետո արդեն երկնային դեպքերն են հաջորդում՝ սիրուհի, նամակագրություն, ռազբորկաներ, իրար անկողին մտնել... թույն սյուժե է:
Վերջում, իհարկե, օպերայի հերոսը... չմոռանանք, որ Հովիկ Աղազարյանը նախկին դաշնակ է եղել ու ոնց ուզում է լինի, էն օպերայի դաշնակցական սրճարանում գինի է լցրել... հա, մի խոսքով, օպերայի վերջում սյուժեի հերոսին... լավ, սենց ասենք, ճնշում են, բոլոր իմաստներով, գիլյոտինով էլ ոչ թե գլխից են զրկում, այլ մանդատից:
Տու-րու-լու-լու՜...