...

Ռուսների կադրերը

Ռուսների կադրերը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «2018-ից սկսվեց անկախության գործընթացը, որ մենք ցանկացանք մեր երկրի նախարարներին մենք նշանակել, այդպիսով Ռուսաստանի կողմից առաջացավ խանդ»:

«ՉԻ». Այսինքն՝ մինչև 2018 թիվը անկախ Հայաստան չի եղել: Կամ էլ գտնվել ենք ռուսների լծի տակ, մեզ ճնշել, հալածել են, մեր տեղը որոշել՝ ինչ անել, չանել, այդ թվում՝ ում նախարար նշանակել, ում չնշանակել:

Բայց այստեղ հարց է առաջանում. եթե մինչև 2018-ը ռուսներն էին այստեղ կադրային քաղաքականություն իրականացնում, ապա ստացվում է, որ 2017-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր է դարձել ռուսների դաբրոյով, ռուսներն են 2017-ին կազմել «Ելք» դաշինքի ցուցակը ու հետո այդ դաշինքը մտցրել խորհրդարան: 

Դե, Գագիկ Մելքոնյանի ասածը դա է: Որ մինչև 2018-ը անկախ չէինք, նախարար-պատգամավորներին էլ Ռուսաստանն էր նշանակում: Այսինքն՝ մինչև 2018-ը ով նախարար կամ պատգամավոր է դարձել, ապա բացառապես ռուսների ձեռամբ: 

Հետաքրքիր է, թե Գագիկ Մելքոնյանին ռուսները ե՞րբ են ՀՀ ՊՆ փոխնախարար նշանակել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ