...

Դե տղա ես, խոսի

Դե տղա ես, խոսի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է, որ Հայաստանն այսօր էլ կարող է փակել Ադրբեջանի ախորժակը. «Եթե Ադրբեջանը մենակ պատերազմ սկսի մեր դեմ, ատամները կջարդենք»:

«ՉԻ». Էս թեման պետք է զարգացնել: Որոշ շանսեր կան: Պետք է թասիբի գցել Ադրբեջանին:

Փաշինյանը լայվ մտնի, դիմի Ալիևին ու ասի. «Ապեր, թե տղա ես, արի աձին նա աձին կպնենք»: Եթե Ալիևը չպատասխանի, նորից լայվով դիմի. «Հը, դե խոսա, դեմդ փոս ա՞»:

Ու այսպես ամեն օր: Դե, ադրբեջանցիք նույնպես կովկասցի տաքարյուն ժողովուրդ են, պիտի որ վատ զգան, որ իրենց առաջարկում են աձին նա աձին կռվել, իսկ իրենց առաջնորդը «ուխոդ» է լինում, ստիպեն Ալիևին, որ համաձայնվի հայ-ադրբեջանական հակամարտության նոր ձևաչափին:

Բայց դժվար Ալիևը համաձայնվի: Ատամները նոր է գցել, իմպլանտով, բանով, թանկանոց ատամնաշար է, կափսոսի, չի համարձակվի վտանգի տակ դնել: 

Շատ ափսոս, իսկ հաղթանակն այնքան մոտ էր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ