...

ԵԿՄ նախագահը թիկունքից հարվածում է Նիկոլ Փաշինյանին

ԵԿՄ նախագահը թիկունքից հարվածում է Նիկոլ Փաշինյանին

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե «ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու հետ կռվելու», ապա ավելացրել, թե «գոնե մենք ունենանք մեր 28 943 քկմ տարածքը՝ որպես անկախ պետություն»։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Սասուն Միքայելյանը «ձեռի հետ» ուղիղ 800 քառակուսի կիլոմետրով (դա մոտ երկու անգամ ավելին է, քան խորհրդային Հայաստանի Մեղրու շրջանն էր) նվազեցրել է Հայաստանի տարածքը, որովհետև պաշտոնապես այն ոչ թե 28 943, այլ 29 743 քկմ է։ 

Շատ ավելի կարևոր է այն, որ ԵԿՄ խիզախ նախագահը փաստորեն հակադրվում է իր «շեֆ» աննկուն հեծանվորդին։ Նիկոլ Փաշինյանը սահմանազատումը ներկայացնում է որպես ինչ-որ չտեսնված-չլսված հաջողություն, որպես «իրական Հայաստանի»՝ խաղաղության ձգտելու անկեղծ մտադրության ապացույց, ասում է «Կիրանցում դպրոց հաճախելը երբևէ այսքան անվտանգ չի եղել» և այլն, իսկ ահա Սասուն Միքայելյանը փաստորեն ասում է՝ չէ, իրականում դա այնքան էլ լավ բան չէ, պարզապես կռվելու հնարավորություն չունենք՝ դրա համար էլ համաձայնվում ենք, կռվելու հնարավորություն ունենայինք՝ չէինք համաձայնվի։ Այլ կերպ ասած՝ սահմանազատումը ոչ թե մեր խաղաղասիրության արդյունք է, այլ ջախջախված լինելու։

Ուշադրություն դարձրեք՝ մոտավորապես նույն բանն էլ Ալիևն է ասում․ որ Հայաստանը հիմա ուրիշ ճար չունի, դրա համար էլ զիջումների է գնում, բայց հենց որ վերականգնվի՝ ռևանշի է ձգտելու, դրա համար էլ չենք ուզում թույլ տալ, որ վերականգնվի։ Հետաքրքիր է՝ Սասուն Միքայելյանը գոնե հասկանո՞ւմ է, որ փաստացի ադրբեջանական թեզերն է կրկնում։ Չնայած՝ որտեղի՞ց հասկանա, եթե մարդն անգամ իր երկրի մակերեսը չգիտի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ