...

Ներսում աքլոր, դրսում՝ հավ


Թունելի հույսին է մնացել

Տարին դեռ չսկսված, արդեն հարամ եղավ: Ընդ որում, սպասելի հարամություն էր: Ալիեվը հայտարարեց, որ Հայաստանը ոնց որ թե շատ է հայերի համար: Մի քիչ տեղ անեն, ադրբեջանցիներն էլ գան: Անցյալը, բանը, սաղ մոռանան:

Բայց դե, Նիկոլ Փաշինյանը տակ տվողը չի: Մեզ թվաց, թե հեսա Ալիևին բանավեճի կհրավիրի, կասի՝ արի ապացուցի, որ Արևելյան Հայաստանը Արևմտյան Հայաստանը չի, Արևմտյան Հայաստանն էլ Իջևանը չի: Փաստաթղթերով բանավիճենք: Ոնց որ նախկին նախագահների դեպքում էր աքլորանում:

Այսինքն՝ չէր էլ աքլորանում, այլ իրեն այսպես էր պահում:

Բայց Ալիևի սպառնալիքներին ի պատասխան, խելոք, խոնարհ հարսի պես հայտարարեց, թե հա, բան չասինք, դե որ Ղարաբաղ չկա, ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ լուծարենք, դե հա, եթե ադրբեջանցիները շատ են ուզում գալ Հայաստան, ապրել, բան չասինք, մի բան կմտածենք:

Ալիևն էլ այնտեղից հարցնում է. ե՞րբ, շուտ արա, վարչապետն էլ պատասխանում է. սպասի, մի քիչ ժամանակ տու, չորս հատ փոդքաստ ունեմ Աննայի հետ, նկարահանումների եմ, էս վերջացնեմ, վիզ եմ դրել, որ դիտումներիս քանակը հասցնեմ 20 միլիոնի, լայքերի քանակը 1.5 միլիոնի, շեյրերի քանակն էլ 37 հազարի:

Վելքըմ, ապեր

Մի խոսքով, բանավեճի չհրավիրեց: Ինքն ընդհանրապես մենակ նախկին նախագահներին է արժանի մրցակից համարում: Մնացածների հետ զահլա չունի: Օրինակ՝ էդ ո՞վ դարձավ կակոյ-նիբուդ Դմիտրի Մեդվեդևը, որ ձեռ առնի Փաշինյանին:

Հա ի՞նչ, հիմա Նիկոլն առավոտն արթնացել է, պատուհանից նայել է, տեսել է՝ էս կողմը Արևմտյան Ադրբեջանն է, իսկ էն կողմը՝ Արևմտյան Եվրոպան: Մտածել է, որ Արևմտյան Ադրբեջանը ոչ մի կապ չունի Արևմուտքի հետ, իսկական Արևմուտքը Եվրոպան է, ու այդպես որոշել գնալ… հայդա, դեպի Փարիզ:

Սիրտը Եվրամիություն է ուզում: Մի հարցնող լինի, իսկ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ դուք իրեն ուզեք: Երևի Վրաստանի տակով թունել են փորելու, գնան կպնեն Եվրոպային: Ոնց որ թե ուրիշ ճանապարհ չկա:

Հա լավ, Եվրոպան չստացվի, Ամերիկան կա ու կա: Կարևորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞: Հետներն արդեն ինչ-որ երևակայական դաշինք են կազմում, նույնիսկ օրն ու ժամն են նշում, ասում՝ հենց դաշինքը կնքեցինք, վերջ, Ալիևի վերջը կգա: Նկատի ունեն, որ Ալիևը կատաղությունից կմեռնի:

Չնայած, Ամերիկայում տեղյակ չեն այդ դաշինքի մասին: Բայց Նիկոլը շաաատ է ուզում: Կրակ է այս տղան, կարող է սրա բոցավառ երազանքներից է Կալիֆորնիան կրակն ընկել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ