...

Ինչ-որ մեկը ներվայնանալու է

Ինչ-որ մեկը ներվայնանալու է

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ վեճ է եղել իր և Նիկոլ Փաշինյանի միջև, մասնավորապես, որ վարչապետը դեմ է արտահայտվել Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դիրքորոշմանը, ասել է. «Չեմ կարող մեկնաբանել: Ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել դա: Իմ անձնական կարծիքը հիմա չեմ կարող հայտնել»:

«ՉԻ». Բանը եղել է այսպես: Փաշինյանը Եղիշե Կիրակոսյանին կանչել է, ասել. ապեր, կըլնի՞ դու Ադրբեջանի դեմ էդ հայցերը հետ վերցնես: Բանը, էն Ալիևին դա ներվայնացնում է: Ես էլ ներվայնացած Ալիևի ներվերը չունեմ: 

Եղիշեն էլ պատասխանել է. չէ, չեմ կարող, ահագին գործ է արված, բա որ կրենք, լավ կլինի:

Վարչապետն էլ. իսկ կըլնի՞, թե որ ուզում ես որևէ գործ կրես, քեզ դրա փոխարեն Հովիկ Աղազարյանի գործը տանք: Նաղդ կրած գործ է, պլյուս մեջը հոնարար կա, բոնուս էլ կտամ: 

Եղիշե Կիրակոսյանն էլի չեմուչում է արել. մի կողմից Հայաստանի պետական շահն է, մյուս կողմից՝ Փաշինյանի սեփական շահը: 

Բայց, հավաստի աղբյուրներն ասում են, որ էդ խոսակցությունից հետո Եղիշե Կիրակոսյանը «նավսյակի» փոխել է հեռախոսը, չաթերի բոլոր զրույցներն էլ ջնջել: Ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ