...

Պատասխանը մեկն է

Պատասխանը մեկն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Հայաստանը չպետք է մոռանա ղարաբաղյան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար»:

«ՉԻ». Էս հեչ: Պայթում է Ալիևը: Նախանձից մեռնում է, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հեծո է քշում: Ադրբեջանի նախագահն էլ է մանկության երազանքներ ունեցել, բայց չի կարողանում կատարել: Իսկ Նիկոլը կարողանում է:

Այսինքն՝ մեր ղեկավարն ավելի կարողունակ է, քան Ալիևը: Բա չպայթի՞: Նա սպառնում է, մերը պատասխանում է հեծանիվ քշելով, նա սահմանների մոտ 40 կիլոմետրանոց նոր ինժեներա-տեխնիկական շինարարություն է իրականացնում, մերը պատասխանում է 40 կիլոմետրանոց հեծանվարշավ իրականացնելով: 

Այ տենց, թող պայթեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   371 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ