...

Տարածաշրջանի ամենադուխով վարչապետի երազը

Տարածաշրջանի ամենադուխով վարչապետի երազը

Ինքը մասնակցում է համահայկական ծառատունկին։ Հատուկ ուղղաթիռով արդեն բերել են կոթին կարմիր բանտիկ կապած բահը, 400 ոստիկանները շրջափակել են տարածքը, Ալենչոյի եղբոր ընկերությունն արդեն փորել է փոսը, և իրեն մնում է միայն ծառը դնել փոսի մեջ։ Բայց կռանալուն պես պիջակի կոճակն աղմուկով պոկվում է․․․ Կարծելով, թե մահափորձ է՝ թիկնապահներն անմիջապես մոտ են վազում, իրեն տապալում գետնին, պառկում վրան, մի քանիսն օդ են կրակում․․․ Մի քանի րոպե անց ինքը մի կերպ դուրս է պրծնում նրանց տակից, փորձում ուղղել գզգզված մազերը, թափ տալիս պիջակի վրայի ցեխը, տրորում վնասված ուսն ու ցավը մի կերպ զսպելով՝ ասում «լավ, էսօր ահագին աշխատեցինք, գնանք մի կտոր հաց ուտենք»։ 

Պատկերը փոխվում է։ «Քյալլա-փարթի» ռեստորանային համալիրում են։ Մինչև ուտելիքը բերելը քննարկում են, թե ոնց անեն, որ ՔՊ վարչության ընտրություններում և՛ կեղծիքներ չլինեն, և՛ իր ուզած կազմը հաստատվի։ Էլի Ավինյան Տիկոն է ելքը գտնում․ «շե՛ֆ, արի քվեաթերթիկի վրա գրենք «ձեր կարծիքով ՔՊ-ականների մեջ ումի՞ց է ամենաշատը զզվում ժողովուրդը», և թող ամեն մեկը 15 անուն նշի»։ Ուրախանալով, որ ելքը գտնվեց, և ինքը հաստատ վարչության կազմում կլինի՝ Ալենչոն բացում է շամպայնի շիշը․․․ Թիկնապահները, կարծելով, թե մահափորձ է, էլի մոտ են վազում, իրեն տապալում գետնին, պառկում վրան․․․ Նրանց տակից մի կերպ դուրս գալով ու գլխի ուռուցքները քորելով՝ ինքը նեղացած, առանց որևէ մեկին բան ասելու սուսուփուս կաղալով գնում է տուն․․․

Պատկերը փոխվում է։ Տանը բազմոցին պառկած՝ միացնում է հեռուստացույցը ու միանգամից չստիկի թայը շպրտում էկրանին։ Հեռուստացույցն ահավոր աղմուկով թրմփում է գետնին, թիկնապահները միանգամից ներս են վազում, իրեն գցում հատակին, պառկում վրան․․․ Բարեբախտաբար՝ Աննան գլուխը դռան արանքից ներս է մտցնում ու անտարբեր ձայնով ասում․ «բան չկա, էլի Միստր Բինի կինոն ա նայել, իրեն թվացել ա, թե Իշխան Սաղաթելյանն ա, վրայից վեր կացեք՝ չխեղդվի»։ Ինքը մի կերպ վեր է կենում, շունչը տեղը բերում, շորերի փոշին թափ տալիս, տրորում վնասված ծնկները, ու հասկանալով, որ Աննան հոդված է գրում՝ թաքուն դիմում է թիկնապահներին․ «մի բան արեք՝ համակարգիչը խլեք, թե չէ գրելու ա, որ պիտի թռչնաբուծարաններում հավերի փոխարեն խաղաղության աղավնիներ բուծել, Մայր Հայաստանի արձանը թարս դնել, խոնարհվել այն արագիլների առաջ, որոնք թռնում են էկոնոմ կլասով․․․»։ Թիկնապահները դուրս են գալիս սենյակից, ու ինքը թեթևացած շունչ է քաշում։ Վերջապես ծանր օրն ավարտվեց, մի օրում քանի՞ անգամ կարելի է գետնին տապալվել, վրան սաղ տեղ չի մնացել․․․ Այ հիմա հանգիստ կարող է մտածել, թե Աշոտյանին որ հոդվածով դատեն, Գռզոյի շենքի հարցում ինչքանով բարիշեն․․․ Թարսի պես էլ՝ հենց այդ պահին չուլանում լեչոյի բանկաներից մեկը պայթում է։ Թիկնապահները ներս են վազում, ինքը փորձում է մտնել բազմոցի տակ, բայց չի հասցնում, պառկեցնում են գետնին․․․ 

Արթնանում է սառը քրտինքով պատված։

ՎԱՐԿԱՆԻՇ

   90306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ