...

«Չտվող չկա, վատ ուզող կա»

«Չտվող չկա, վատ ուզող կա»

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ իշխանությունները, վարչական ռեսուրսը չարաշահելով, 10 միլիարդ դրամ են տրամադրել Երևանի քաղաքապետարանին՝ «Իմ քայլը» խմբակցության ծրագրերն իրականացնելու համար (ինչը նախորդ տարիներին չէր արվում), Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «թող այն ժամանակ է՛լ մարդը գնար, պտտվեր, հասկանար՝ ինչ պահանջ կա, և կառավարությանն իր պահանջը ներկայացներ, և կառավարությունն էլ, վստահ եմ, կբավարարեր»։

Մի խոսքով՝ Տիգրան Ավինյանն ասում է «չտվող չկա, վատ ուզող կա», ինքն էլ, հասկանալի է, ավելի «լավ ուզող» է, քան Հայկ Մարությանը։ «Տվողն» էլ կառավարությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը։ Պարզապես տալիս է ոչ թե իր, այլ հարկատուների ունեցվածքը, բայց՝ տալիս է այն ժամանակ, երբ իրեն հարմար է, և նրան, ում ինքն է հարմար գտնում։ 

Բայց սա, իհարկե, ոչ վարչական ռեսուրսի չարաշահում է, ոչ էլ (մեղա-մեղա) ընտրակաշառք։ Հետո՞ ինչ, որ դեռևս 2017-ին «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ավտոտնակների կտուրներից ընտրողներին հորդորում էր չվերցնել 10 հազար դրամ ընտրակաշառքը և խոստանում էր իր հաղթանակի դեպքում յուրաքանչյուրին վերադարձնել 15 հազարական դրամ, ու հիմա եթե բյուջեից քաղաքապետարանին հատկացված հավելյալ 10 միլիարդ դրամը բաժանում ես Երևանի ընտրողների թվի վրա՝ ստացվում է ուղիղ 15 հազար դրամ։ Դա ընդամենը զուգադիպություն է։ 

Համ էլ՝ հո այդ 10 միլիարդն ամբողջովին երևանցիների համար չի՞ ծախսվելու, «ատկատ» կա, բան կա․․․ Չնայած՝ դրանց շահառուներն էլ են երևանցիներ։ Համենայն դեպս՝ գրանցումով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   734 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ