...

Մեր ազգային քռագետները

Մեր ազգային քռագետները

«Քաղաքագետ» Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Արա Պապյանի որդիների Հայաստանում ապրել-չապրելը, պատերազմ գնալ-չգնալը շահարկելը վկայություն է միայն մի բանի. այդ հանգամանքը վկայակոչողի կամ վկայակոչողների ոչնչության, ողորմելի, անփաստարկ մնացած անուժության ու մանր, ոչնչենական էության:
Ինչ անում է Արա Պապյանը` լավ է անում: 

Արա Պապյանն ազգային արժեք է: Եվ եթե հայ ազգը մնաց` հարյուր տարի հետո նրան հուշարձաններ են դրվելու, նրա տեսություններով ու գաղափարներով շարունակելու են Հայաստանը կենդանի պահող սերունդներ կրթվել»:

«ՉԻ». Քաղաքագետ բառը չակերտների մեջ ենք վերցրել, քանի որ էս սորտի մարդկանց համար դա շքեղություն է: Մենք ավելի դիպուկ մասնագիտություն ենք մտածել սրանց համար. քռագետ:

Որո՞նք են քռագետների հատկանիշները: Այս մասնագիտության տեր մարդիկ շատ հայրենասեր են: Դա դրսևորվում է նրանով, որ նրանք միշտ սիրում են հայրենիքը: Բայց՝ վիրտուալ հայրենիքը: Իրական հայրենիքի հետ գործ չունեն, որովհետև իրական հայրենիքը սիրելիս երբեմն պիտի պատասխանատու լինես քո ասածի ու արածի համար, մեկումեջ հանուն հայրենիքի ծառայես բանակում, պատերազմի ժամանակ նեղություն քաշես, եթե ոչ առաջնագծում, ապա գոնե՝ կենցաղում: 

Այս մասնագիտության տեր մարդիկ փայլուն դիվանագետներ են, այսինքն՝ հրաշալի տիրապետում են դիվանին պառկելու և հայրենիքի մասին մտածելու գործին: 

Լրիվ համաձայն ենք. Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը ազգային արժեքներ են: Մի հարյուր տարի հետո դասալիքները նրանց հուշարձաններն են դնելու: Վաստակել են ամբողջ կյանքով ու էությամբ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ