Արա Պապյան. Կենդանակերպի նշանը՝ Բևեռլի Գրիզլի
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մերկացնող իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ներկայությունը Ազգերի Լիգայում և հեռանա Չեմպիոնների լիգայից:
Երեքշաբթի Ռուսաստանի դեսպանատան դեմ ակցիա կկազմակերպեք՝ պահանջելով չեղարկել Գյուլիստանի պայմանագիրը:
Չորեքշաբթի օրը «Թենք յու, Քանադա» պաստառով մոմավառություն կկազմակերպեք ԱՄՆ դեսպանատան առջև:
Հինգշաբթի օրը հրատապ հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին կներկայացնեք կադաստրից հանած տեղեկանքը, ըստ որի՝ Կարսի շրջանն ու Անթալիա-Իզմիր ափամերձ հատվածը պատկանում են Հայաստանին:
Ուրբաթ օրը ռազմահայրենասիրական նկատառումներով ստիպված կլինեք վերադառնալ հայրենիք՝ ներկա գտնվելու Հոկեյի Ազգային լիգայի (NHL) նոր մրցաշրջանի բացմանը:
Շաբաթ և կիրակի օրերին հզոր միտինգի պատրաստվեք. «Վիլսո´ն, Պարտիա՛, Գյոռբագյոռ» նշանաբանով: