Արթուր Ղազինյան. կենդանակերպի նշանը՝ Ագռավի Վալետ
Այս շաբաթը հարուստ կլինի կրկնվող իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կնախաձեռնեք «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի փրկության» կոմիտե:
Երեքշաբթի «Կոկա-Կոլա Բութլերս» ընկերությունը ձեզ կպարգևատրի «Հավատարիմ հաճախորդ» հուշամեդալով՝ «Կրկին փորձիր» ակցիային վեց անգամ մասնակցելու համար:
Չորեքշաբթի օրը փողոցում պատահաբար ռաստ կգաք Նարեկ Սամսոնյանին. էնքան կսպասեք, մինչև առաջինը Նարեկը ձեր տեղը ամաչի:
Հինգշաբթի «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը ձեզ կշնորհի «Մարտական շշի ասպետ» 1-ին աստիճանի կոչում:
Ուրբաթ օրը ԵՊՀ-ում երկու դասախոսության համար կստանաք սեպտեմբեր ամսվա հոնորարը. երեկոյան՝ այցելություն Իսակովի պողոտայում գտնվող «Յագուար» ավտոկոնցեռնի հայաստանյան ներկայացուցչություն. ձեզ դուր կգա 4,5-նոց շարժիչով սպորտքարը:
Շաբաթ-կիրակի Քոչարյանի լուսանկարը ամրացրեք պատին ու դարցի դռոտիկներով խփեք. ոնց ուզում է լինի, մի անգամ կկպնի: Չշփոթեք, նկատի ունենք Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը: