...

Մահ կամ աշխատավարձ

Մահ կամ աշխատավարձ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Ներքաղաքական կյանքը իր օրգանական միջավայր վերադարձնելու համար նախ պետք է արձանագրել, որ «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն:

Ես իմ ընտրությունն արել եմ դեռևս հուլիսին և հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, քանի որ Դաշնակցության անդամ չեմ և չեմ ցանկացել կիսել «Հայաստան» խմբակցության գործունեության քաղաքական պատասխանատվությունը»:

«ՉԻ». Պահ, հեսա դաշնակներն էլ ամոթից գետինը կմտնեն: Բա ո՞նց: Հենա, Իշխան Սաղաթելյանը փրփուրը բերանին հայտարարում է, թե ոչ մի թիզ զիջում չեն անի... ընդդիմադիր դաշտում: Դա միակ ոլորտն է, որտեղ իրենք իսկապես ոչմիթիզական են: Թող հլը մեկը փորձի ընդդիմադիր դաշտ մտնի, նրա դեմ ավելի թեժ պայքար կտանեն, քան՝ իշխանությունների: 

Նարեկ Մալյանն էլ հիշեցրել է, թե ինչպես էր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ քաջաբար հայտարարում, որ եթե ժողովուրդն ընտրի Փաշինյանին, ինքը քաղաքականությունից դուրս կգա:

Ժողովուրդն ընտրեց Փաշինյանին, Սաղաթելյանն էլ դուրս եկավ... փողոցից ու հայտնվեց խորհրդարանում, որտեղ կենաց-մահու կռիվ է տալիս թիվ մեկ ընդդիմադիր ուժի կարգավիճակը պահելու համար: 

Արթուր Ղազինյանը ճիշտ է ասում, ընդդիմադիր դաշինքներն այլևս գոյություն չունեն, բայց չէ՞ որ աշխատավարձերը, պարգևավճարները գոյություն ունեն: Դաշնակները դրա համար պետք է շարունակեն ընդդիմադիր լինել:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ