ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար»:
«ՉԻ». Որ փողոցում բավարար ուժ լինի, էլ ձեզ ո՞վ է հարցնելու՝ իմպիչմենտ անե՞լ, թե՞ չանել:
Մի քանի անգամ փողոցում բավարար ուժ կար, ի՞նչ եք արել: Գնացել, երգել, պարել, ոտանավոր եք ասել, մի քանի կենացն էլ՝ վերադիր, ժողովրդին ուղարկել տուն:
Մարդիկ գալիս էին ձեր հանրահավաքներին, որ մի ողջամիտ բան, կոնկրետ ծրագրեր, գաղափարներ լսեին, քոռուփոշման թողնում, հեռանում էին:
Գնացեք, պինդ գրկեք ձեր մանդատները, բայց հեռու չգնաք, կարող է փողոցում բավարար ուժ հավաքվի: