...

Էլի Իշխան Սաղաթելյանին ուղարկեցին «Նիկոլին քոմագ»

Էլի Իշխան Սաղաթելյանին ուղարկեցին «Նիկոլին քոմագ»

«Փողոցային պայքարը ժելեած մազերով ու բաբըչկայով պայքար չէ, դու պետք է կարողանաս ընկնել ու վեր կենալ», հայտարարել է դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Դե իհարկե, փողոցային պայքարում պիտի կարողանալ ոչ միայն ընկնել ու վեր կենալ, այլև հնարավորինս արագ վազել, իսկ այդ հարցում ընկ․ Սաղաթելյանը, վստահաբար, հավասարը չունի։ 

Ժելեած մազերի ու բաբըչկայի դեպքում էլ է իրավացի․ այդպիսի կերպարանքով կարելի է միայն էլիտար ակումբներում ժամանակ անցկացնել, այն էլ՝ բացառապես փողոցային պայքարին նվիրված աշխատանքային օրվա ավարտից հետո կամ ընդմիջումներին։ Իսկ ահա «հայրենիքը փրկելուն» նվիրված հանրահավաքներին մասնակցելիս ընդդիմության լիդերները պարտավոր են պահպանել մի շարք կանոններ։ Մասնավորապես՝ մի քանի հարյուր հազար դոլարանոց ջիպերն ու թիկնապահներին թողնել հանրահավաքի վայրից առնվազն 300 մետր հեռու, հանրահավաքին մոտենալ ոտքով, ցանկալի է՝ ոչ այնքան թանկարժեք հագուկապով ու դեմքի տառապյալ արտահայտությամբ, գրպանում էլ նախապես ունենալ տեղեկանք «առողջական լուրջ խնդիրների առկայության և արտասահմանում բուժվելու հրատապ անհրաժեշտության մասին», ինչպես նաև կլորիկ գումար՝ անհրաժեշտության դեպքում բարեգործական նպատակներով «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցելու համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3550 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ