...

Հիմա հայրենիքի փրկության սեզոնն է

Հիմա հայրենիքի փրկության սեզոնն է

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Դեղին մամուլում շրջանառվող լուրը, ըստ որի «Ծովասար» հյուրանոցը հրաժարվել է ընդունել արցախցիներին, կատարյալ տուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Ստեղծման օրից մինչև այսօր Սևանի ափին գործող «Ծովասար» հյուրանոցն աշխատել է սեզոնային ռեժիմով և ամեն տարի դադարել է հյուրեր ընդունել հոկտեմբերի 1-ից՝ ձմեռային պայմանների բացակայության պատճառով»։

«ՉԻ». Նախ, Արցախից բռնագաղթվածները հյուրեր չեն, ոչ էլ տուրիստներ, որ նրանց վրա տարածվեր ձեր սեզոնային ռեժիմը:

Նրանք տնից-տեղից զրկված մարդիկ են, կարող էիք հյուրանոցի դռները բացել, տեղավորել: Ոչինչ, մի քանի օր կդիմանային, ձմեռային պայմանների բացակայությունը նրանց աչքին հաստատ չէր երևա, մինչև նոր կեցավայրի հարցերը լուծեին: 

Այսինքն՝ արցախցիները գալիս են ձեզ մոտ, խնդրում տեղ տալ, կանգնում, ասում եք՝ չէ, սեզոնը փակվե՞լ է:

Իշխանը երևի քցել, բռնել է, որ այդպես տակ կտա, հյուրանոցից էլ հոտ-մոտ կգա: Լավ, անցած լինի, եկեք չխանգարենք, չշահարկենք, էսօր հայրենիքի փրկության գործ ունի, թող գնա զբաղվի: Ենթադրում ենք, որ իր ելույթում անպայման անդրադառնալու է արցախցիների ծանր սոցիալական վիճակին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   570 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ