...

Էս մեկը լուրջ է

Էս մեկը լուրջ է

Լավ, վերջ, լրջացեք, էս մեկը լուրջ է: 

5-6 հոգով, ՔՈ-ի կնունքով, վեր կացան մի օր, պալատկով-բանով գնացին՝ իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու ու «Զանգը» կախելու: Սուրենն էր, Միքոն էր... բայց հաստատ 5-6 հոգի կային: 

Մինչև հիմա ամեն ինչ նորմալ էր, մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ, ձենները չէր լսվում, բայց այլևս ճար չկա, վերջին «Զանգի» միջոցառում պետք է սկսել, որ իշխանությունները Խաղաղության պայմանագրի բանակցություններում նահանջի տեղ չունենան: Խելոք մնան ու քարտեզների հարցում ճիշտ կողմնորոշվեն:

Էս 5-6 հոգուն էլ մի 50-60 ոստիկան էր հսկում: Պալատկա է, թող խփեն, էլի: Իհարկե, ո՛չ Ազատության հրապարակում, որը ԱԺԲ-ն «բրոնյա» է արել մինչև 2050 թվականը: Ֆրանսիայի հրապարակն էլ թող հանգիստ թողնեն, այնտեղ էլ ցանկացած պահի Իշխան Սաղաթելյանը կարող է հայրենիքի փրկության վրաններ տեղադրել: 

Ամենաճիշտը Սարյանի փողոցն է: Համ նեղ է, եթե կարողանան փակել, 6,7 բալանոց խցանում կառաջացնեն, համ էլ կողքին բոլ-բոլ կաֆեներ կան: Կարելի է հաճելին օգտակարի հետ համատեղել: Ակցիայի եկած մարդիկ կգան, կուտեն, կուտեն, ոչ հանրությունը բան կհասկանա, ոչ էլ PR-ը արդյունք կտա:

Բայց պետք է, պետք է այս «Զանգ» նախաձեռնությունը: Թե չէ էն Վազգեն Մանուկյանը մի շաբաթ հարթակ էր դուրս գալիս, 51 շաբաթ տանն էր մնում: Էդ սուրբ տեղը պետք էր լրացնել: Նկատի ունենք անողոք ու արմատական ընդդիմության տեղը: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ