...

Մգեր Արմենիայի երազը

Մգեր Արմենիայի երազը

Ինքը «Վիվալդի հոլ» հյուրանոցի 4-րդ հարկի 6-րդ դահլիճի 11-րդ առանձնասենյակի 3-րդ աթոռին նստած, երաժշտական փոստարկղ է բացել: 

«Սիրելի հեռուստադիտողներ, սկսում եմ իմ հաղորդաշարի առաջին թողարկումը: Թողարկման հովանավորն է «Կրեմլ» օղին: «Կրեմլ»՝ 50 գրամ և դու փրկված ես:

Բազմաթիվ հեռուստադիտողներ նամակներ են գրել, որտեղ խնդրում են, որ ես նրանց համար երգեմ: Ահա, օրինակ, ինձ նամակ է գրել Վազգեն Մանուկյանը: Սիրով նրա համար կատարում եմ DSPRITE-ի «20 минут» երգը»,- ասում է ինքը ու ծղրտում.

Бардак в голове, сегодня я не усну
И будто тысячу лет продлятся 20 минут,
Оставь на совсем, я болен от твоих губ
И словно в сырой земле все эти 20 минут.

«Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի աշխատավորական կոլեկտիվն է ինձ շատ հուզիչ նամակ գրել: Նրանք սիրով և գորովանքով պատմում են իրենց նախկին աշխատակից Ռոբերտ Քոչարյանի մասին, խնդրում են նրա պատվին երգել՝ հուսալով, որ նա այլևս կոմբինատ չի վերադառնա»: Այս առթիվ կատարում եմ Ռուբեն Հախվերդյանի «Իմ անցյալը» երգը:

Ես անցյալս ջնջել փորձեցի
Եվ իմ կյանքը գինուն տվեցի,
Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա,
Անցյալիս դժգույն դեմքը տեսա:
 Ու քամուն ես նորից խնդրեցի՝
Իմ անցյալը տանի-կորցնի,
Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ
Շատ երկար ժամանակ:

«Հաջորդ նամակը,- ասում է ինքը,- գրել է Իշխան Սաղաթելյանը: -Սիրելի Մհեր, օյ, շոյվեցի, հա, ուրեմն, սիրելի Մհեր, ազգը վաղուց է քեզ հետևում և առջևում, քո ձայնը բխում է ազգի ծոցից, քո հոգում կա այն անցքը, որով ժողովուրդը խավարից դուրս կգա դեպի պայծառ և լուսեղեն ապագա, խնդրում եմ, մի բան երգի: Իշխան ջան, հալեցնող այս խոսքերից հետո ինձ միայն մնում է կատարել Չիչերինայի երգը.

Ту-лу-ла ту-лу-ла-ту-ту-ту-лу-ла
В голове моей замкнуло ла-а
Ту-лу-ла ту-лу-ла-ту-ту-ту-лу-ла
Ветром в голову надуло ла-ла-ла-а.

«Իսկ այս գերբով նամակը ինձ է գրել Նիկոլ Փաշինյանը: Նա խնդրում է, որ իր համար ինչ-որ աննախադեպ բան երգեմ, այնպիսին, ինչպիսին չի եղել վերջին երեք հազար տարում: Սիրելի Նիկոլ, սիրում եմ քեզ, գրկում եմ քեզ, իմ երգատու: Իհարկե, կկատարեմ: Հատուկ քո համար՝ «Բրեմենյան երաժիշտներից».

Куда идёт король - большой секрет.
Большой секрет.
Большой секрет.
Большой секрет.
Большой секрет.
А мы всегда идём ему вослед.
Величество должны мы уберечь
От всяческих ему не нужных встреч.
Ох, рано встаёт охрана!»:

«Այսքանով ավարտում ենք մեր թողարկումը, սիրելի հեռուստադիտողներ, գրեք ինձ, և թող Պուտին ձեզ պահապա...», բայց չի հասցնում ավարտել խոսքը, քանի որ պահակը ներս է մտնում, իրեն տեսնում, զայրացած գոռում. «Բա ասում էիր համագումար ես անելու» ու ցախավելով հարձակվում:

Արթնանում է բազմաթիվ վերքոտ անցքերով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ