...

Trash! Boom! Bang!

Trash! Boom! Bang!

Ետ չքաշվեք, գրասենյակը չի մեռնի

Այս շաբաթ մեզ մոտ մի միտք առաջացավ, որ ոչ թե Ալիևն է Հայաստանին ու հայերին պատերազմով սպառնում, այլ Նիկոլ Փաշինյանը: Հենց տեղը նեղանում է, միանգամից հիշեցնում է, որ եթե էս ու էն չանենք, լավ չի լինի, պատերազմ կսկսվի:

Հիմա խորհրդարանում հայտարարեց, թե Անկախության հռչակագիրը Հայաստանի գոյությանը սպառնում է:  

Գնամ, շուտով հռչակագիրը փոխեմ, 

Թե չէ Ալիևը հրեն զենքը սրած, 

Գնա, բերի, մեզ կոտորի:

Մարդն այդպես էլ չհասկացավ, որ պետությունը դա նույնը չի, ինչ խմբագրությունը: Որ երբ ուզես, բացես, երբ ուզես, փակես: Իր համար Հայաստանը կանտորա է, տեսնի՝ գործերը լավ չեն, փակի գնա մի ուրիշ տեղ նորը բացի: Ինքը հիմա դա է անում. աղետ աղետի ետևից, ձախողում ձախողման ետևից, տեսնում է՝ չի կարողանում երկիր ղեկավարել, ասում է՝ փակենք, դադարեցնենք Հայաստանի գոյությունը: Իրավական հիմքն էլ իբր Անկախության հռչակագիրն է: 

Այնպես որ, թրաշվես, չթրաշվես, մեկ է, Էլչիբեյի հետ նմանությունը մնալու է իր տեղում: Չնայած թրաշի բումը մինչև ռուսական լրատվամիջոցների առաջին էջ հասավ:

Հեղափոխական սպասարկողները

Բա որ խորհրդարանական ընդդիմության «առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը արտախորհրդարանական ընդդիմադիրներին անվանում է Նիկոլին սպասարկողներ: Վերջն է: Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ հենարանը դեռ համարձակվում է ուրիշներին անուններ կպցնել: 

Չնայած, դաշնակների դեպքում սա շատ նորմալ է. երիտթուրքերին էլ են սպասարկել, Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ: Իրենց ամբողջ պայքարը այս տարիներին մենակ մի բանի համար է. որ իշխանության թիվ մեկ սպասարկողի կոչումը հանկարծ չկորցնեն: 

Մենակ մի հոգու չեն սպասարկել. Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդհակառակը, մենակ Առաջին նախագահի դեմ են գործել, իրենց «Դրոներով» ու հունանյաններով: 

Հիմա մանդատները խտտած, բիզնես, փող, մող, հարցերը լուծած, խորհրդարանում հանգիստ վայելում են կյանքը: Ու վայ նրան, ով կփորձի իշխանության դեմ ինչ-որ իրական քայլեր կատարի: Միանգամից Նիկոլի սպասարկող կհայտարարեն: 

Իդեալական ընդդիմություն է իշխանության համար: Թող խոսեն, երգեն, խորհրդարանում ճամարտակեն ու տրտինգ տան: Էդ հեչ, կարևորը կարմիր գծեր կան, չեն անցնում: 

Հ.Գ. Roxette-ը չի նեղանա, որ իրենց երգի վերնագիրն ենք օգտագործել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ