...

Իսկ գուցե համատե՞ղ պարզաբանում պահանջեիք

Իսկ գուցե համատե՞ղ պարզաբանում պահանջեիք

Նախօրեին ՀՅԴ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել, քան Փաշինյանը։ Սրա կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ, իսկ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն՝ պարզաբանումների համար։

Համաձայնվեք՝ միայն ՀՅԴ-ն կարող էր այնպիսի քարոզչական «մուտիլովկա» իրականացնել, որի արդյունքում միաժամանակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարզաբանումներ պահանջեն Ֆրանսիայից։ Ընդ որում՝ սա այն եզակի դեպքն է, որ Մակրոնի հավանական պատասխանը՝ «ես այդպիսի բան չեմ ասել» կամ «ինձ ճիշտ չեն հասկացել», հավասարապես կգոհացնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանություններին, իսկ եթե պատասխանը լինի «ասել եմ, լավ եմ արել, հիմա էլ պնդում եմ», Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը նույն աղմուկը կբարձրացնեն։

Հետո էլ ասում են՝ «կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին խոսելը վաղ է»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ