...

«Ատչյոտ» են պահանջում

«Ատչյոտ» են պահանջում

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, որ Հայաստանը հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող խոսքերի հայտարարության հետ. «Երեկվանից կապի մեջ ենք ֆրանսիական կողմի հետ»: 

Հիշեցնենք, որ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մակրոնն ասել է, որ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել, քան Փաշինյանը:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե Մակրոնը ոնց է տակից դուրս գալու: Թե որ ասի՝ նման բան չի ասել, դաշնակներն են խայտառակվելու: Իսկ եթե հաստատի իր ասածները... էէէ՜, բազար է, որ բացվելու է:

Այ, հիմա կտեսնենք Մակրոնի դիվանագիտական տաղանդը: Այնպես է անելու, որ երկու կողմերն էլ բավարարված զգան իրենց, հայտարարեն, որ բարոյական հաղթանակ են տարել, ինչից դափոնով ունենք:

Ադրբեջանն էլ այնտեղ է ջղայնացած Մակրոնի վրա: Ստացվում է, որ Ֆրանսիայի նախագահի խոսքերը չեն դզել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ