...

Ներքաղաքական ճահիճը մի խաթարեք

Ներքաղաքական ճահիճը մի խաթարեք

Բանից պարզվում է՝ Միքայել Աջապահյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը և քննադատել ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Դաշնակցությանը, բայց այդ հարցազրույցը եթեր չի հեռարձակվել։

Շատ էլ լավ են արել, որ չեն հեռարձակել, որովհետև Միքայել Աջապահյանը փաստացի խարխլել է մեր պետականության հիմքերը և խաթարել ներքաղաքական կայունությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ «կայունությունը» (չգիտես ինչու՝ հենց այդպես են անվանում «ջանջիգյարային ճահիճը», որտեղ իշխանական և ընդդիմադիր գորտերի միջև աշխատանքի հստակ բաժանում կա՝ մի խումբը սնվում է, մյուսը՝ կռկռում, հետո՝ հակառակը) ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր քաղաքականությունը դարձրել են փեշակ, ընդ որում՝ բավականին լավ վարձատրվող։ Ու հանկարծ հայտնվում է մեկը, ով մի մեծ քար է գցում ճահիճը։ Հասկանալի է, չէ՞, որ կռկռոցը միանգամից կեռապատկվի։

Իսկ ընդհանրապես՝ ճիշտ կլինի, եթե ՀՅԴ Բյուրոն որոշի սառեցնել և կախակայել «Երկիր մեդիայի» ղեկավարների անդամությունը։ Աջապահյանին որպես ի՞նչ էին հրավիրել, կանչել էին, որ ի՞նչ ասի։ 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ