Սերժ Սարգսյան. Կորոնավիրուսը եկել է, որ մեր տոնը փչացնի: Մենք համաձայն ենք, որ մի 7 հոգի տայինք, բայց կորոնավիրուսը չգար Հայաստան, բայց վարակը չհամաձայնեց: Իրեն թվում է, ինքը դրության տերն է և ինչքան ուզի, այնքան կխփի: Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ռոբերտ Քոչարյան. Ես կապ չունեմ կորոնավիրուսի հետ: Գորիկ Հակոբյանը զեկուցեց, որ տարբեր տեղերից փորձում է ներթափանցել, ավտոբուսների հետևից դուրս է գալիս ու վարակում: Դրանից հետո միայն ես հրամայեցի կարանտին մտցնել և դիպուկահարների միջոցով վերացնել առավել ակտիվ վիրուսակիրներին: Կգնամ, կնստեմ, բայց կապացուցեմ, որ վիրուսակիր չեմ: Լրիվ Կուշտունիցա վիճակ է:
Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանն առաջարկում է Իսկանդերով խփենք վիրուսին, բայց ես դեմ եմ: Հաղթում է զուսպը, պանիկա չտարածողը և հիգիենայի կանոններին հետևողը:
Նիկոլ Փաշինյան. Հպարտ վիրուսակիրներ ջան, խմեք, քեֆ արեք, ման եկեք, բայց չմոռանաք ՀԴՄ ուզել: Հիշեք՝ աշխարհում մեռնել կա: Հանգիստ եղեք, պետությունը պատրաստ է մարտահրավերին: Նախկին կոռումպացված ռեժիմը ունի բազում հյուրանոցներ, և մենք հյուրանոց առ հյուրանոց վերադարձնելու ենք ու տրամադրենք վարակվածներին:
Գագիկ Ծառուկյան. Կորոնավիրուսի ցավը տանեմ, ես իրան բացատրել եմ, որ այստեղ շուկա չկա: Չի կարող ծավալվել: Ինքը ի՞նչ ա ավարտել, որ եկել ա ստեղ ու պանիկա յա տարածում: Թող մնա համապատասխան շեյխերի ու շեյխուհիների մոտ, քանի որ այնտեղ ավելի բարենպաստ պայմաններ են:
Էդմոն Մարուքյան. Կորոնավիրուս, էդ մե՞զ ես սպառնում, կմաշըցնենք քեզ: Իրավապահ մարմիններին արդեն գրություն եմ ուղարկել, թող քրեական պատասխանատվության ենթարկեն վիրուսին: Գևորգ Գորգիսյան ջան, կարո՞ղ է ավելորդ թաշկինակ ունենաս:
ՀՅԴ. Մենք հետապնդելու ենք կորոնավիրուսին աշխարհի ցանկացած կետում և ոչնչացնենք: Այդ վարակը էությամբ հակահայկական է, ո՛չ հայերեն գիտի, ո՛չ հայոց պատմություն: Բայց եթե համաձայնի կորոնավիրուսից ստացված եկամուտներով մեր հետ կիսվի, մենք կոալիցիա կկազմենք և կփորձենք ներսից մուտացիայի ենթարկել վիրուսին: