...

Քաղաքական դաշտի արձագանքը՝ Բայդենի հայտարարությանը

Քաղաքական դաշտի արձագանքը՝ Բայդենի հայտարարությանը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը: Կամ բառը, կամ՝ արտահայտությունը: Ներկայացնում ենք Հայաստանի քաղաքական ուժերի և գործիչների արձագանքները՝ Բայդենի հայտարարությանը:

Էդմոն Մարուքյան. Մենք պայմանավորվել ենք, որ ոչ մի ավանտյուրայի չենք գնալու և չենք խոչընդոտելու Ցեղասպանության ճանաչմանը:

Տիգրան Խզմալյան. Բայդենը շախ ու մատ արեց Ռուսաստանին, ժամն է ռուսական ռաշիստական զորքը Հայաստանից վռնդելու ու տեղը ամերիկյան զորքեր բերելու: 

Գագիկ Ծառուկյան. Բայդենի հայտարարությունը պետք է ճոխ նշենք, քանի որ համապատասխան կարող է արտահերթ ընտրություններում լինի ամեն կերպ, ու Ծառուկյան Գագիկը անելու է ազգի համար, ազգի հետ, որ պետությունը զարգանա տնտեսության մեջ: 

Ռոբերտ Քոչարյան. Իմ ինքնակենսագրության 18-րդ հատորում կպատմեմ, թե ինչպես եմ դեռ 2001 թվականին Քի-Վեսթում Բայդենին մոտիկից ճանաչող մի ամերիկացու բացատրել Ցեղասպանության ճանաչման կարևորությունը:

Միքայել Մինասյան. Ահա այս փաստաթղթերը ապացուցում են, որ 2012-ին Սերժ Սարգսյանը Բայդենի հետ հանդիպմանը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պարտադիր պայման է դրել Ցեղասպանության ճանաչումը՝ հաշվի չառնելով Նիկոլի, Ալիևի ու Էրդողանի դիմադրությունը:

ՀՅԴ. Դաշնակցությունը ողջունում է պարոն Բայդենի հայտարարությունը և անպայման մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

Մգեր Արմենիա. «Ազգի ձայնը» մտադիր է արտահերթ համագումար անցկացնել և քննարկել Բայդենի հայտարարությունը և Պուտինի լռությունը:

Խաչիկ Ասրյան. «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Թուրքիայի դեմ` կյանքի կոչելով Սևրի պայմանագիրը: Ազգակործան Ամերիկային չի հաջողվի մեզ կանգնեցնել:

Հովիկ Աղազարյան. Բայց ո՞վ է ասել, որ Արևմտյան Հայաստանը մերն է, կա՞ Ամերիկայում մի մարդ, որը քաջություն կունենա նման բան պնդել:

Մարինա Խաչատրյան. Սա հայ ժողովրդի դեմ քստմնելի դավադրության սկիզբն է: Ուշադրություն դարձրեք. Բայդենը 79 տարեկան է ու ԱՄՆ-ի 46-րդ նախագահն է: 79-ից հանած 46, անում է՝ 33: Այդ տարիքում խաչեցին Հիսուսին: Բայդենը Նեռի մարմնավորումն է:

Նիկոլ Փաշինյան. Վերջին 3 հազար տարում ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և սա ավելի քան աննախադեպ է: Հպարտ եմ ձեզանով, սիրում եմ Բայդենին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ