...

Հայկական խենթանոցը՝ մեկ տողով

Հայկական խենթանոցը՝ մեկ տողով

Իսկ այժմ ծանոթացեք վերջին մեկ օրվա առավել ուշագրավ լուրերին: Միանգամից ենք ասում, որ բոլոր լուրերի իսկությունը ստուգված է, հաստատված, ոչ մի դեղնոտ կամ օդում կախված բան չկա: Եվ այսպես.

  Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական արժանապատվություն է ցուցաբերում Ռուսաստանի հրահանգով»: 

 ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Եթե հաջողենք այս իշխանությանը վռնդել աթոռներից՝ աշխարհը մեզ հետ խոսելու է այլ լեզվով»:

-    ՀՅԴ ԳՄ կամ տենց մի բանի անդամ Կարո Արմենյանը գրել է. «Լիպարիտեան շատ կը սիրէ կրկնել Պիզմարքի յայտնի խօսքը «հնարաւորի արուեստին» մասին։ Քաղաքականութիւնը, պարոնայք, հնարաւորի՜ն արուեստն է։ Չէք տեսներ, թէ ձեզմէ որքա՜ն աւելի իմաստուն է զայն ըսողը»:

-    Գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ընտրվել է կանանց միության պատվավոր նախագահ և կգլխավորի կանանց շարժումը:

-    Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է. «Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը (նկատի ունի՝ «Հայկական Ժամանակի» հոդվածը Հայկ Մարությանի մասին. խմբ) հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ. «չենք մեկնաբանում»»:

-    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գրել է. «Ժիրայր Լիպարիտյանին փոխանցեք 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի, հաշմանդամ դարձած զինվորների անուններն ու նկարները»: 

-    «Ադեկվատ» շարժման ղեկավար Արթուր Դանիելյանը գրել է. «Ով կմտածեր, որ, «Հայաստան» դաշինքի վրա խաղադրույք կատարելով, Ռուսաստանը նման խայտառակ ձևով կտապալվի բոլոր ճակատներում... Այ քեզ անակնկալ...»:

-    Այժմ՝ մարզական լուրեր. Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում սկսվել են այկի-դո, ռե-մինոր և ռեժիսոր մարտարվեստների աշխարհահռչակ և լեգենդար մարզիկ Գոռ Վարդանյանի կողմից նոր՝ «Կոռուպցիա 2» բազմասերիալանոց ֆիլմի նկարահանումները:  

-    Եվ վերջում՝ եղանակի մասին. Քամին զանա, քամին զանա...
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ