...

Հայերի հետ դժվար է

Հայերի հետ դժվար է

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Ստախոս կա քաղաքում: Արմեն Գրիգորյանն հայտարարում է, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելոռուս միութենական պետությանը:

Անդրանիկ Քոչարյանը հաջորդ օրը հայտարարում է, որ Գրիգորյանը ստում էր, ուղիղ ճնշումներ չկան, իսկ միութենական պետությանը միանալու հարցը քննարկվել է դեռ 90-ականների կեսերին:

Ով է՞ ստում, Արմեն Գրիգորյանը, թե՞ Անդրանիկ Քոչարյանը, պետք է պարզեն իրենց մեջ, բայց պարզելուց հետո նրանցից մեկը պետք է հրաժարական տա»:

«ՉԻ». Դուք չեք ջոկում: Սա հատուկ, շատ խորամանկ քաղաքականություն է: Մեր պաշտոնյաներից մեկը մի բան է ասում, մյուս օրը՝ հաջորդը լրիվ այլ բան, երրորդն էլ մի օր հետո էս երկուսին է հերքում: 

Արդյունքում մեզ հետ գործ ունեցող պետությունները շշկռվում, չեն հասկանում, թե մեզ հետ ոնց գործ ունենան: Գլուխը քորում են, դիվանագիտական ուղեղները փորձում են «խոդի տալ», բայց չի ստացվում:

Եվ հետո, դրսում որ մեր պաշտոնյաների հայտարարությունները լսում են, ասում են՝ այ մարդ, էս ինչ խոսքի ազատություն է այստեղ, էս ինչ բազմակարծություն է, ով ինչ ուզում, ասում է: Ու ինչքան պաշտոնյա կա, այդքան՝ դիրքորոշում: Կապ չունի՝ ինչ են ասում, ոչ ոք դրա համար իրեն պատասխանատու չի զգում: Հալալ է սրանց ժողովրդավարությանը: 

Ու այդպես Հայաստանի ժողովրդավարության ինդեքսը, հեսա կտեսնեք, հաջորդ ամիս թռնելու է մինչև թոփ-10, Սինգապուրին էլ ենք անցնելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1037 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ